27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2016

Մխիթարյանը կկարողանա մասնակցել «Զարյայի» հետ խաղին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյաննի վնասվածքն ապաքինվել է. նա կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խաղարկության երկրորդ տուրի՝ Լուգանսկի «Զարյայի» հետ խաղին: Աղբյուրի փոխանցմամբ, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն  հանգստանալու հնարավորություն է տալու Զլատան Իբրահիմովիչին, Անտոնի Մարսիալին եւ Լյուկ Շոուին: Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Կարմիր Սատանաների» վերջին 4 հանդիպումները:

Երկու նշանադրություն՝ 6 ամսում․ Գոհար Ավետիսյանին քննադատել են նշանվելու համար /ֆոտո/

Մոսկվայի ամենահայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանին խիստ քննադատության են ենթարկել` նախորդ նշանածից բաժանվելուց վեց ամիս անց կրկին նշանադրվելու համար: 23-ամյա Գոհարի կյանքին մեծ հետաքրքրությամբ հետեւում են թե հայկական, թե ռուսական լրատվամիջոցները: Գոհարը Մոսկվայում ամենահայտնի ու պահանջված դիմահարդարն է, նրա մոտ դիմահարդարվելու համար անհրաժեշտ է գրանցվել գրեթե մեկ տարի առաջ, նրա Ինստագրամին եւս մեծ ուշադրությամբ են հետեւում: […]

«Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է». Կարեն Կարապետյանը հանդիպել է բանկային համակարգի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետը կարևորել է ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը և ընդգծել, որ ակնկալում է գործնական, նաև ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ, որոնց իրականացումը նոր թափ կհաղորդի բիզնես միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը: «Մեր նպատակն է լսել խնդիրները, մարտահրավերները և սպասումները, որոնք ֆինանսական ու […]

Հարսանիք Մոնակոյում՝ 20 միլիոնանոց հարսի զգեստով․ ռուս հայտնի օլիգարխի դուստրն ամուսնացել է /ֆոտո, վիդեո/

Այս հանգստյան օրերին ռուս հայտնի օլիգարխ Մուսա Բաժաեւի՝ «Ալյանս խմբի» նախագահի դստեր հարսանիքն է տեղի ունեցել։ Նրա կրտսեր դուստր Էլինա Բաժաեւան ամուսնացել է երիտասարդ գործարար, Dorchester Finance եւ Alima Cosmetics ընկերությունների տնօրեն Բեկհան Մամակաեւի հետ։ Հարսանիքը բավական ճոխ է անցել, այն տեղի է ունեցել Մոնակոյում։ Հարսանիքին 110 հյուր է եղել, հարսը կրել է Zuhair Murad նորաձեւության տան […]

«Վանաձոր» ՔԿՀ աշխատակցուհին առևանգել էր Քնարիկին ու գումար շորթել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Քրիստինե Հովհաննիսյանը առևանգել է քաղաքացի Քնարիկ Աբրահամյանին ու վերջինիցս գումար շորթել: Մասնավորապես՝ կատարված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Քնարիկ Աբրահամյանը 2016թ. ապրիլի 25-ին հանդիպել է իր ծանոթ Նարեկ Օհանյանի կնոջ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» […]

«Սպասում եմ լարված ու համառ պայքարին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լրագրողների հետ զրույցում պատմել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղի վերաբերյալ իր սպասելիքների մասին: «Վերջին խաղերի ընթացքում մենք միավորներ կորցրինք, սակայն այդպես լինում է, նույնիսկ մի քանի անգամ մրցաշրջանի ընթացքում: Կարեւորն այն է, թե ինչպես ենք մենք աշխատում առաջադրված խնդիրները լուծելու ուղղությամբ: Կարծում եմ՝ […]

Սեպտեմբերի 28-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ «Իսկանդեր» զինատեսակի առկայությունը. տարածաշրջանային զարգացումներ. ԼՂՀ հիմնահարց. Ադրբեջանի սահմանադրական հանրաքվեն: Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Իրազեկ ու պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը: ԹԵՄԱ՝ վերջին շրջանում գնալով մեծանում է սպառողների իրավունքների ոտնահարման վերաբերյալ խնդիրներն ու հրապարակումները. չկայացած համերգներ և չվերադարձված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված