27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 26, 2016

Ճամբարակում առևտրի սրահից ոսկյա զարդեր հափշտակողները ձերբակալվել են. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, 2 անձ ձերբակալվել է. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հուլիսի 23-ին՝ ժամը 11:05-ին, ահազանգ էր ստացվել, […]

Սննդի անվտանգության դիտարկումներ` քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում

Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է վերահսկողությունը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման նկատմամբ։ Հաշվի առնելով  ամռան ամիսների ջերմաստիճանային բարձր ֆոնը՝  հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը սննդամթերքի պահպանման  համար անհրաժեշտ  ջերմաստիճանը և պայմաններն ապահովելու ուղղությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև ճաշացանկերի համապատասխանությանը […]

Ոտքերս հեչ` կդիմանամ, սիրտս է ցավում. բախումներից տուժած Վասիլին բողոքելու է/վիդեո/

Հուլիսի 17-ին «Սասնա  ծռեր» զինված խմբավորման ` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ժողովրդի և ոստիկանների միջև բազում բախումներ եղան: Հուլիսի 20-ին տեղի ունեցած բախումների ժամանակ, երբ կիրառվեցին պայթուցիկ միջոցներ՝ ծնկից ներքև, բեկորային վնասվածքներ և այրվածքներ ստացավ նաև ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի,Արցախյան պատերազմի մասնակից`Վասիլի Օրդոյանը: Ճրդոյանի խոսքով՝  ինքը ոչ-մի ակտիվություն չի ցուցաբերել բախման ժամանակ,զուտ իր ներկայությունն […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ: «Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության հետևողական ջանքերի և չին ժողովրդի միասնականության, իմաստության ու աշխատասիրության շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ հաղթահարել աղետի հետևանքները»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը վիրավորների տեսակցության կապակցությամբ

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:  Այսօր տեղի ունեցած փոխհրազգության հետևանքով վիրավորվածներ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի ազգականները մեր ներկայացուցիչներին ներկայացրել են բողոք այն մասին, որ Ոստիկանությունն իրենց անհիմն արգելում է տեսակցել վիրավորվածներին: Ընդ որում, մեզ հաղորդվում է, որ բժշկական անձնակազմը տեսակցելու հարցում որևէ խնդիր չի տեսնում, […]

‹‹Հանդուրժողականության պակաս կա››

‹‹Պիտի այս վիճակից դուրս գանք: Խնդիրը միայն ‹‹Սասնա ծռերի›› մեջ չէ: Վաղը չգիտենք՝ ինչ կարող է լինել: Պետք է գնալ դրական փոփոխությունների: Չենք կարող չասել՝ իշխանություններներն էլ են սխալներ  թույլ տվել: Մենք տեսնում ենք՝ կա հանդուրժողականության պակաս: Իրավապահներն ու իշխանություններն էլ պիտի հանդուրժողական լինեն, որ վիճակն էլ ավելի չսրվի››, – անդրադառնալով ‹‹Սասնա ծռեր›› խմբի իրականացրած գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Փուչիկի պայթյունից 10 հոգի տեղափոխվել է հիվանդանոց /վիդեո/

Եկատերինբուրգում պայթած փուչկի պատճառով 10 հոգի հիվանդանոց է տեղափոխվել։ Ընտանիքը նշում էր երեխայի ծննդյան տարեդարձը, երբ հելիում գազով լեցուն փուչիկներից մեկը պայթել է։ Քիչ անց 10 հոգի, որոնց մեծամասնությունը՝ երեխաներ, թունավորման ախտանիշներով հիվանդանոց է տեղափոխվել։ Ոստիկանությունը պարզել է, որ փուչիկները փչվել են սահմանված կարգին ոչ համապատասխան, այժմ քննություն է ընթանում։

Էրդողանը կրկին խոսել է մահապատիժը վերականգնելու հնարավորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական «ARD» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ միանգամայն հնարավոր է համարել երկրում մահապատժի վերականգնումը` նշելով, որ այն վերացված է միայն Եվրամիության անդամ երկրներում և դրանցից դուրս գրեթե բոլոր երկրներում առկա է: «53 տարի է` մենք թակում ենք ԵՄ-ի դռները: Մենք վերացրել ենք նաև մահապատիժը: Սակայն ի՞նչ է փոխվել դրանից: Այժմ ժողովրդավարական […]

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը եւ առաջարկները Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ

1. Հուլիսի 17-ի իրադարձությունների հենց սկզբից մեր կողմից հնչեցին հանդուրժողականության, հավաքների խաղաղ բնույթը պահպանելուն եւ օրենքի խախտումներ, առավել եւս բռնության ցանկացած դրսեւորում թույլ չտալուն ուղղված՝ թե՛ ոստիկանությանը, թե՛ հավաքների մասնակիցներին հասցեագրված կոչեր: Բռնության ցանկացած դեպք կամ ատելության խոսքի ցանկացած դրսեւորում ենթակա է խիստ դատապարտման: 2. Ցավոք, տեղի ունեցած հավաքների ընթացքում արձանագրվեցին քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված