27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2015

Արցախ-ԵՄ համագործակցությունը կնպաստի ժողովրդավարությանը

Նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Կարեն Միրզոյանը կարևորել է նման հանդիպումները Արցախի և Եվրամիության միջև շփումները շարունակելու առումով։ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է […]

Հանդիպում՝ ՊՆ-ում

Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Շնորհավորելով Հայաստանում Նորին Գերազանցություն Թագուհու դեսպանին նշանակման կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանության ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ դինամիկ զարգացում ապրող համագործակցությունը […]

Երևանաբնակ զինծառայողները խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում մայրաքաղաքից զորակոչված ևս 51 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին, ինչպես նաև խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով:  Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում այս անգամ ընդգրկվել են ՀՀ ՊՆ առաջին բանակային […]

Նորատիպ գրքեր՝ Երևանի գրադարաններին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանի գրադարանների տնօրենների հետ, ովքեր հրավիրվել էին ծանոթանալու այն գրականությանը, որ այս տարի քաղաքապետարանը ձեռք է բերել մայրաքաղաքի գրադարանների համար։ Զրուցելով գրադարանների տնօրենների ու աշխատակիցների հետ՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ գրադարաններին ուղղված ծրագրերը լինելու են շարունակական և նոր ուղղություններ են ներառելու։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և […]

Եթե ցանկանում եք արագ քնել

Ինչ անել, եթե գիշերները չեք կարողանում անմիջապես քնել: Գիշերն ալկոհոլ մի օգտագործել: Փոխարենը խոտաբույսերից պատրաստված թեյ խմեք: Քնելուց երկու ժամ առաջ ֆիզիկական վարժություններ արեք: Ամեն օր միեւնույն ժամին պառկեք քնելու: Ամեն օր նույն ժամին արթնացեք, նույնիսկ հանգստյան օրերին: Քնելուց կես ժամ առաջ հանգցրեք լույսերը: Ցերեկվանից հետո կոֆեին պարունակող ըմպելիքներ մի օգտագործեք: Երբ պառկում եք քնելու, […]

«Ապրենք ու գործենք Քրիստոսի ճշմարտությամբ»

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ի գահակալության 16-րդ տարեդարձի առթիվ. Վեհափա՛ռ Տեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր փրկարար  հավատքի և  ինքնության մշտավառ քուրան է, ուր սրբագործվում են հայի նվիրական   ոգին և աղոթքի վերասլաց խոյանքը: Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Եվ շուրջ մեկուկես տասնամյակ […]

Աչքերն իրենն էին … մանրամասներ «Ղարաբաղ» կոմիտեի անդամի ծեծից

Նոյեմբերի 2-ին առերեսում է կատարվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի  և նրա վրա հարձակում գործած` գործով կասկածյալի միջև: Առերեսումից հետո` Սամսոն Ղազարյանը գործով տուժող է ճանաչվել: Henaran.am-ը  զրուցեց Սամսոն Ղազարյանի հետ.  հետաքրքրվեինք`  առերեսումից հետո իր համար պարզ դարձա՞վ, թե ինչու էին իր վրա հարձակվել: «Ճանաչեցի, աչքերն իրենն էին, դեմքը մի քիչ փոխվել էր, բայց ինքն էր: […]

Պատվոգրեր ու շնորհակալագրեր`սոցիալական ոլորտի  աշխատակիցներին

Սոցիալական աշխատողի օրվա առիթով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հյուրընկալել և պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել մայրաքաղաքի սոցիալական ոլորտի շուրջ 30 աշխատակիցների։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Կամո Արեյանը շնորհավորել է սոցաշխատողներին մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել անաչառորեն և կոչմանը նվիրված աշխատելու համար։ «Շատ պատվավոր ու պատասխանատու […]

Դատապարտյալներից մեկը դադարեցրել է հացադուլը

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը և ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին, նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպել անհատական ընդունելություն և քննարկել վերջիններիս  բարձրացրած խնդիրները՝  հորդորելով նրանց դադարեցնել հացադուլը: Այս մասին հայտնում է ԱՆ ՀՀ ԱՆ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված