27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրատապ

Հիասթափության պարագայում ողջ պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա

«Օսիպյանի նշանակումը` սխալ նշանակում է: Սա իմ անձնական կարծիքն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը, ասաց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ավետիսյանի խոսքով` ժամանակը ամեն բան կդնի իր տեղը, իսկ հիասթափության պարագայում ողջ պատասխանատվությունը ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Վոլոդյա Ավետիսյանը ևս մեկ անգամ կոչ արեց ՀՀ վարչապետին.«Պաշտոնները նշանակելուց հաշվի […]

Երեխայիս կորցրած մանկության համար ո՞վ է պատասխան տալու. «Սարի թաղի» գործով կալանավորվածի կին

«Մենք արդեն ծայրահեղ ծանր վիճակում ենք ու ոչինչ չենք հասկանում: Դատերը անընդհատ հետաձգվում են, իսկ իմ ընտանիքի համար մի րոպե սպասումն էլ ահավոր է: Ամուսինս էլ չի դիմանում: Ի՞նչ է լինելու էս ամենի վերջը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ  Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը: Հուզված կինը նշեց, […]

Փաշինյանը հրահանգել է զբաղվել քաղբանտարկյալներով

Այսօր վաղ առավոտից մի խումբ ազատամարտիկներ Նախագահական նստավայրի դիմաց նստացույց են իրականացրել, որը դադարեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացած անձանց հետ հանդիպումից հետո: Ազատամարտիկները պահանջել են՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: «Մեզ ասացին, որ վարչապետ Փաշինյանը արդեն կարգադրել է դատավորներին, որ շարունակվեն դատական նիստերը: Նիստերի ժամանակ բոլոր պահանջները կհստակեցվի: Մենք այս պահին դադարեցնում ենք նստացույցը, […]

Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»:

Հացադուլ հանուն Տարոնի

Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Մինչև ժամը 14:00 շարունակվող ակցիայի ժամանակ հնչեցին ամենատարբեր ձաստարկներ, որով քաղաքացիները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու լուծարումը: Այս ընթացքում եղան մարդիկ, ովքեր պաշտպանեցին  Տարոն Մարգարյանին։ Արայիկ Սաղաթելյան անունով քաղաքացին  հացադուլ հայտարարեց քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել Տարոն Մարգարյանի դեմ ակցիաները:

«Զարուհի, քաղաքապետ». պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը/տեսանյութ/

Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։ Քաղաքապետարանի մոտ գործում էր  «Բաց բարձրախոս», որով քաղաքացիները ներկայացնելու են Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ ավագանու դեմ իրենց փաստարկները: Քաղաքապետարանի մոտ էր նաև  «Երկիր Ծիրանի» ավագանու անդամ Զարուհի […]

Թրամփը բարդ իրադրության առաջ է կանգնեցրել Իրանին. իրանագետ/տեսանյութ/

«Մերձավոր արևելքում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, մասնավորապես Իրանում իրավիճակը բարդ է»,-այսօր՝ մայիսի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: Իրանագետը անդրադարձավ ԱՄՆ նախագահ Թրամփի որոշմանը, որով ԱՄՆ-ն դուրս է գալիս միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր 2015 թվականին: Իրանագետը պատահական չի համարում, որ ԱՄՆ-ն հենց այս պահին չեղարկեց համաձայնագիրը: Նրա […]

«Սասնա ծռերի» դատը չկայացավ անհայտ պատճառներով

Այսօր՝ մայիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  պետք է կայանար Կարո Եղնուկյանի և «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը, որ անհայտ պատճառներով հետաձգվեց: «Սասնա ծռեր»-ի անդամները դատարան չեն ներկայացվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հույս ունի, որ իր պաշտպանյալը այսօր ազատության մեջ […]

Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է չափազանց վտանգավոր իրավիճակից դուրս գալու ուղին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ում ներկայացրել է իր մեկնաբանությունը ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ. «Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի և կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրա: Խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Թեև խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ հաճախ ստեղծվում են նախագահական […]

ՀՀ ոստիկանության պետին, ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու մասին

Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված