26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ

Նոր հանդիպում կկայանա՝ 3+2+2 ձևաչափով. Հրապարակ

Թերթը գրում է.  «Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վեհափառի հանդիպման մասին հայտարարությունից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով ըստ էության հասկացնում էր, որ հիշյալ հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Սաղաթելյանը հանդես էր եկել հրապարակային առաջարկությամբ, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 94. Ժողովուրդ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին (սեպտեմբերի 13-ին), խորհրդարանում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում: «Մենք կարող ենք արձանագրել, որ […]

ՔՊ-ի ներսում չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալ: Մտածում են «պլան Բ»-երի ու «պլան Գ-երի» մասին. Փաստ

Թերթի տեղեկություններով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ քննարկումներ են ընթանում հավանական ֆորս-մաժորային վիճակների հետ կապված, բայց ոչ թե երկրի ու պետության, այլ իրենց իշխանությունը պահելու տեսանկյունից: Բանն այն է, որ առկա հակամարտային բարդ վիճակը և ներքաղաքական ծանր ճնշումները մեծապես անհանգստացնում են քպականներին, ուստի մտածում են «պլան Բ»-երի ու «պլան Գ-երի» մասին, որպեսզի հանկարծ ու իշխանությունը […]

Մենք չենք կարող այլեւս ուրիշների շահերին ենթակա դառնալ. Արամ Ա

Մենք չենք կարող այլեւս ուրիշների շահերին ենթակա եւ աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր դառնալ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։ «Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը եւ իրապաշտությունը չպետք է մեզ առաջնորդեն վտանգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը եւ անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է», – […]

Արարատ Միրզոյանը մեկնում է Նյու Յորք

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։ ԱԳՆ-ից հայտնում են, որ տեղի կունենան արտգործնախարար Միրզոյանի երեք տասնյակից ավել հանդիպումները գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։  

Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ թշնամու «մարդասիրության» մասին. Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ /Տեսանյութ/

Հավանաբար տեսել եք այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիներն իբր թե վիրակապում են ուսից վիրավոր մեր զինվորին։ Զինվորը ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանն էր։ Սեպտեմբերի 17 ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաև Դավիթի մարմինը… Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ թշնամու «մարդասիրության» մասին. նկարեն, ի ցույց աշխարհի ցուցադրեն, […]

Նենսի Փելոսիին ճանապարհեց Ալեն Սիմոնյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճանապարհեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Այս մասին  տեղեկացնում են Ազգային ժողովից: Հիշեցնենք, ԱՄՆ  Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին Հայաստան է այցելել սեպտեմբերի 17-ին, նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, պաշտպանության նախարար Սուերն Պապիկյանին, և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Փելոսին այցելել […]

Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարն ու հետ քաշել զորքերը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը՝ ներկայացնելով Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսային խոսակցության մանրամասները։   «Պետքարտուղար Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախաահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի […]

Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները խստորեն դատապարտում ենք. Նենսի Փելոսի

Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի և Հայաստանի սահմանների  նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները խստորեն դատապարտում ենք, Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Նա վերահաստատեց ԵԱՀԿ ՄԽ-ում Միացյալ Նահանգների դիրքորոշումը՝ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ «Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի […]

Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության ավարտի մասին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղեկատվություն է ուղարկել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության ավարտի» մասին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Այս մասին Էրդողանը հայտարարել է Սամարղանդից վերադառնալուն պես։ Միաժամանակ նա կրկնել է իր պնդումը, թե «գործողությունը» սկսվել է ի պատասխան Հայաստանի «սադրանքի»։ «Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, հիմա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի