04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Քաղաքացիները փակել են Վանաձոր-Ալավերդի Մ-6 ճանապարհահատվածը

Հայաստանի տարբեր հատվածներում, նաև՝ Երևանում քաղաքացիներն ընդվզման  գործողություններ են իրականացնում՝ իրենց բողոքն արտահայտելով ՀՀ տարածքներ հանձնելու Փաշինյանի վարչախմբի քաղաքականությանը։ Այս պահին քաղաքացիները փակել են  Վանաձոր-Ալավերդի Մ-6  ճանապարհահատվածը։  

Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը

«Փաստը»  գրում է, որ միջազգային իրավապաշտպան կառույցները մեկը մյուսի հետևից Նիկոլ Փաշինյանի վարչախմբին մեղադրում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ։ Օրերս հրապարակված ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը Հայաստանի իշխանություններին մեղադրում է ոչ միայն ոստիկանական բռնությունների, այլ նաև դատական համակարգի լիակատար այլասերման մեջ։ Հայաստանի իշխանություններին քննադատել և Հայաստանի վարկանիշը նվազեցրել էր նաև «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը։ Երեկ […]

Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, եթե ՀՀ իշխանությունն ինքն է բնակավայրեր հանձնում Ադրբեջանին. Զախարովա

Ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունն անհիմն քննադատում է ՀԱՊԿ-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՀԱՊԿ քարտուղարությունը հաստատեց, որ ամբողջ ծավալով իրականացրել է Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները։ Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, եթե Հայաստանի իշխանությունն ինքն է բնակավայրեր հանձնում Ադրբեջանին: Դրանում է՞լ է ՀԱՊԿ-ն մեղավոր»,- ասել է Զախարովան։

Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են

Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում։ Քաղաքացիների հետ է նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ Այս պահին փակ է նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Մեղրի և Երևան-Գյումրի ավտոճանապարհները։  

Փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին: Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է /Տեսանյութ/

Տավուշցիները փակել էին նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածը: Այստեղ էին Հայաստան խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը: Ոստիկանները պահանջեցին բացել ճանապարհը, Գառնիկ Դանիելյանն էլ ոստիկաններից պահանջեց ժողովրդին հարգանքով վերաբերվել: Քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց: Ակցիայի մասնակիցներն ուշքի են բերել նրան, ապա կանչել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի