Հայրենիքը բոլորինս է. Հերիք է բաժանվենք Հանրապետականի և Նիկոլականի. բոլշևիկի և դաշնակցականի, ՀՀՇ-ի և ԱԺՄ-ականի. Է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ վերջին զարգացումները, և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի ԱԳՆ-ների հրապարակային հայտարարություններն ու փոքրիկ փոխհրաձգությունը, ինչպես նաև ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները ակնհայտ են դարձնում, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջան չեն ապրում: «Մենք Ռուսաստանի հետ դաշնակից ենք նախ և առաջ մեր պետական շահի սպասարկման անհրաժեշտությունից ելնելով: Այսօր ավելի քան երբևէ պետք է զգոն լինել […]