03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Քոչարյանը պետք է փախնե՞ր. Քոչարյանը փախնող լիներ, չէր գա. Շարմազանովը՝ պատգամավորների միջնորդությունը մերժելու մասին

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների միջնորդությունը։

Ըստ դատախազության՝ նախաքննության այս փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը։ Այս որոշումը վրդովվեցրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։

Շարմազանովի խոսքով՝ իր համար սպասելի էր դատախազության նմանատիպ որոշում: 

«Ինձ համար սպասելի չի նշանակում, որ հիմնավորված է, սա անհիմն ու չարդարացված որոշում է, որտեղ հստակ արհամարհվում է ԱԺ 45 պատգամավորի սոտրագրությունը: Քոչարյանի կալանքի դեպքով իմ մոտ հստակ կասկածներ կան, որ Հայաստանում գործում է ընտրովի դատավարություն։ Դատախազության մերժումը համոզիչ չէ։ Ինչ պիտի աներ Քոչարյանը, որ կալանքից դուրս լիներ, պետք է փախնե՞ր Հայաստանից։ Քոչարյանը փախնող լիներ, չէր գա։ Պատգամավորների 45 ստորագրությունը առանց հիմքի մերժելը ինձ համար զարմանալի եւ տարակուսելի է»,-ասել է նա։

Ըստ Շարմազանովի՝ այն չակերտավոր «հիմնավորումները», որ տվել է ՀՀ գլխավոր դատախազությունը, իր համար հիմնավոր չեն։

«Երբ երկու-երեք պատգամավորի ստորագրությամբ փոխվում է «Սասնա ծռերի» որոշ ներկայացուցիչների կալանքի միջնորդությունը ու նրանք ազատության մեջ են հայտնվում, իսկ երկրի 2-րդ նախագահը, որը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահ ու Ազգային հերոս, որը ինքնակամ վերադարձել է արտասահմանից, որպեսզի մասնակցի քննչական գործողություններին, նրա կալանքի տակ մնալը մնում է անփոփոխ, սա տարակուսելի է, սա անհիմն է»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը դժվարացավ հայտնել, թե որն է լինելու ՀՀԿ–ի հաջորդ քայլը  Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու գործում. «Հաջորդ քայլի մասին կասենք Վերաքննիչ դատարանի որոշումից հետո։ Ոչ մի թաքուն բան չենք անելու, ինչ–որ որոշենք՝ կանենք, որեւէ բանից չենք վախենում, որեւէ բանից կաշկանդված չենք, չունենք հայրենիք, որտեղ պիտի լինեն քաղաքական հետապնդումներ»։ 

Նրա՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ոչ թե իրավական է, այլ՝ քաղաքական։

«ՀՔԾ պետի հայտարարությունները ուղղակի միջամտություն են իրավապահ մարմինների գործունեությանը, և ես կարծում եմ, որ այլևս Հայաստանի Հանրապետությունում մենք ունենում ենք այնպիսի իշխանություն, որը պատրաստ չէ լսել իր կարծիքից տարբերվող քաղաքական գործիչների կարծիքներ, սա է ամենավտանգավորը»,- եզրափակել է  Շարմազանովը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ