03 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը կանխեց ԶԼՄ-ների հարցերը, խոսեց իր տնտեսական ու կադրային քաղաքականությունից

Րոպեներ առաջ մեկնարկեց վարչապետ Փաշինյանի ասուլիսը, նա հույս հայտնեց, որ ԶԼՄ-ները հնարավորություն կտան հնչեցնել այն հարցերի պատասխանները, որոնք հասանելի չեն եղել հանրությանը:

Մինչեւ հարցերին անցնելը, Փաշինյանը  դիտարկում արեց ու ըստ էության առաջ անցավ լրագրողների հարցերից, հայտարարեց, թե 2 դիտարկում ունի ու անդրադարձավ իր կառավարության, թերեւս ամենախոցելի հարցերին,  տնտեսական ու կադրային քաղաքականությանը:

Նա ասաց,  որ հայտարարվում է, որ այնքան էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում իր կառավարությունը,  ասաց, որ դա ինչ-որ տեղ նաեւ իրենց մեղավորությունն է,  որ մանրամասնորեն չեն պարզաբանել խնդիրը:

«Արձանագրենք, մեր նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է: Հեղափոխությունից առաջ ունեցել ենք մի համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտները հասանելիության սահմանափակ հնարավորություն են ունեցել եւ քիչ թվով մարդիկ են ունեցել հնարավորույթուն ստեղծել ՀՆԱ-ի  մեծ մասը: Այդ սահմանափակումները չպետք է գոյություն ունենան, տնտեսական գործունեության ոլորտները պետք է հասանելի լինեն, սա չի նշանակում, որ նրանք, ովքեր գործել ենք այդ ոլորտներում այլեւս չպետք է հնարավորություն ունենան զբաղվելու»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ խնդրի լուծման համար քաղաքական խոչընդոտներ չկան. «Կառավարությունն իր գործն է համարում ժամանակ առ ժամանակ մոնիտորինգ անել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում, եթե տեղի չեն ունենում կամ դանդաղ են տեղի ունենում, պետք է մտածել նոր գործիքակազմի մասին, մենք հակված ենք սա անել առանց ցնցումների՝ տնտեսական իրավիճակը հաշվի  առնելով: Տնտեսական քաղաքականության հենասյուներն են՝ կոռուպցիայի դեմ պայքարը եւ անկախ դատական համակարգը», -շարունակեց վարչապետը:  Նա հավելեց, որ կառավարությունը հարկային օրենսդրության փոփոխություններ է նախապատրաստում:

Անդրադառնալով իր կառավարության վարած կադրային քաղաքականությանը, Փաշինյանն ասաց. «Մենք պետք է արձանագրեք, որ նոր կառավարությունում գործում են երեք խումբ մարդիկ՝ նոր մարիկ, հին մարդիկ եւ այն մարդիկ, որոնք լինելով հին ժամանակներում աշխատած մարդիկ, նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը: Այս նոր իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը, իրավիճակը նոր է եւ հին եւ նոր կադրերի համար նաեւ այն կադրերի, որոնք կարգավիճակային փոփոխություններ են ունեցել»:

Նա ասաց, որ իր վարած քաղաքականության ամենակարեւոր խնդիրը եղել է հեղափոխության անցնցում հաղթանակը ֆիքսելը, հիմա պետք է հասկանալ, որ տեղի է ունենում ադապտացիայի շրջան եւ սա վերաբերում է բոլորին.«Այս շրջանում լինելու են մարդիկ ովքեր բառի լավ իմաստով հարմարվելու են իրավիճակին եւ մարդիկ ովքեր չեն հարմարվելու: Սա անխուսափելի է»:

Նա ասաց, որ պետք է քայլեր անել օգտագործելու նաեւ Սփյուռքի լավագույն ներուժը կառավարման համակարգում ներդնելու համար.«Պետք է ինտենսիվ աշխատենք օրենսդրական եւ սահմանադրական փոփոխությոնների համար: Մեր հաջորդ նախագիծը, որը արագ հնարավոր չի իրագործել,  կադրային նոր բանկի ձեւավորումն է, որը կներառի եւ հնարավորություն կբացի եւ ՀՀ , եւ Սփյուռքի լավագույն կադրերի համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ