27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Գետառը վերածվել է աղբանոցի /ֆոտո/

Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես Շենգավիթ վարչական համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի հարևանությամբ գտնվող Գետառ վտակի զգալի հատվածը վերածվել է մի մեծ աղբանոցի: Նկատենք, որ Գետառը հարակից է Բելիսկու անվան դպրոցին, որի լուսամուտներն անմիջապես նայում են այդ անախորժ տեսարանին: Ընդամենը մի քանի մետր այն կողմ էլ՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի շենքն է:

Արդյո՞ք իշխանությունը պատրաստվում է ականջալուր լինել. Հրայր Թովմասյանի արձագանքը /վիդեո/

«Ընտրական օրենսգրքի նախագիծը հաջորդ շաբաթ որոշակի հրապարակայնություն կստանա»,-այսօր  Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերն այդպես էլ չմասնակցեցին քննարկումներին, Թովմասյանը պատասխանեց. «Ասում են` կիսատ եփած ճաշը լավ չի, որ հրամցվի, կա խնդիր, պետք է հասկանալ այդ ամբողջ պրոցեսները, իրացնել Սահմանադրությունը, որից հետո քաղաքական ուժերի հետ քննարկումներ կլինեն»: Հարցին, […]

Սուր շնչառական վիրուսները նահանջում են /վիդեո/

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը՝ ասաց, թե այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ բավական լուրջ հաջողություններ կան գրանցված: «Բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում այսօր հանրապետությունում նկատվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման […]

Համագործակցությունն անհրաժեշտ է. պատգամավոր

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ ներկայիս իրավիճակում անհրաժեշտ է Դաշնակցության և իշխանության համագործակցությունը: «Դաշնակցության նման կուսակցությունը, անկախ քննադատություններից, զուտ համահայկական շահերից ելնելով պետք է համագործակցի: Ինչ ձևաչափով պիտի լինի կամ երբ կլինի, դա ժամանակը ցույց կտա և Դաշնակցությունը ինքը, թող իշխող կուսակցության հետ որոշի»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ այս դեպքում շռայլություն կլինի, որ […]

Լրագրողների իրավախախտումները գագաթնակետին հասան հունիսի 23-ին /վիդեո/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2015 թվականի զեկույցը: «Այս տարվա զեկույցն ամենահաստափորն է՝ 82 էջից է բաղկացած: Նման բան չի եղել ԽԱՊԿ գործունեության 13 տարիների ընթացքում: Դա պայմանավորված է նրանով, որ 2015-ը բարդ ու լարված տարի էր, […]

Շենքն էն ժամանակ ինչի՞ էր էդքան էժան գնահատվել. վարչապետը բարկացավ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Տերյան 2 հասցեում գտնվող 98 մլն 633 հազար դրամ գնահատված արժեքով 198.6 քմ ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած հողատարածքը հետ է վերցվում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից և որպես կանոնադրական կապիտալում ներդրում՝ գնահատված արժեքով ներդրվում […]

Նվեր՝ սահմանամերձ համայնքներում բնակվող 6 ընտանիքի

Կառավարության այսօրվա նիստում կայացվեց որոշում, ըստ որի Դեբեդ գյուղի ուսուցչի տանը, Տավուշի մարզի Պառավաքար գյուղի ուսուցչի տանը և Տավուշի մարզի  Բերդավան գյուղի ուսուցչի տանը բնակվող ՀՀ քաղաքացիներին այսուհետ կտրամադրվեն իրենց կողմից բնակեցված տարածքները: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նրանք արդեն բավականին երկար ժամանակ բնակվում են այդ տարածքներում և […]

Եղանակը կտաքանա

Հանրապետության տարածքում hունվարի 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-31-ին աստիճանաբար կբարձրանա՝ գիշերը՝ 8-10 աստիճանով, ցերեկը՝ 4-6 աստիճանով: Երևանում հունվարի 28-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տղաներ, ժամանակի հետ չեն բուժվում վերքերը …

Նվիրվում է հայրենիքի պաշտպանության համար զոհված բոլոր զինվորներին Եվ այդ օրերին արևը վերջին անգամ գրկեց ձեզ՝ մեկ առ մեկ գրկեց ու հավերժության խոսք շշնջաց ձեր ականջին: Բայց այդ օրերին արևը նաև վերջին անգամ ձեզ համար ծագեց. հիացրեց իր շողերով, հետո իր քաղցր համբույրը բաշխեց ձեզ, իր հետ ձեզ էլ տարավ դեպի մայրամուտ և մեզ բոլորիս […]

Աշուղ Ալմաստի երգը հնչեց Եռաբլուրում /վիդեո/

«Բանակի մասին խոսելու իրավունքը պատկանում է ամբողջ ազգին: Երգեր գրելու իրավունքը նրանց, ովքեր գրիչ ունեն և սեր»,-այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի օրը  Եռաբլուր ռազմական պանթեոնում Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշուղ Ալմաստը: Աշուղը հիշեց պատերազմի դաշտում զոհված իր ընկերներին և հենց Եռաբլուրում իր երգը նվիրեց նրանց հիշատակին: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված