26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Պավել Մանուկյանին ու որդուն այս պահին վիրահատում են

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հենց նոր ֆեյսբուքում գրառեց. «Պավել Մանուկյանին ու որդուն այս պահին վիրահատում են: Կոչ եմ անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»:  

Փոխհրաձգության արդյունքում Պավլիկ Մանուկյանը և նրա որդին վիրավորվել են. լարված իրավիճակ Խորենացի փողոցում

ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նրա խոսքով, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: «Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին […]

Ոտքերս հեչ` կդիմանամ, սիրտս է ցավում. բախումներից տուժած Վասիլին բողոքելու է/վիդեո/

Հուլիսի 17-ին «Սասնա  ծռեր» զինված խմբավորման ` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ժողովրդի և ոստիկանների միջև բազում բախումներ եղան: Հուլիսի 20-ին տեղի ունեցած բախումների ժամանակ, երբ կիրառվեցին պայթուցիկ միջոցներ՝ ծնկից ներքև, բեկորային վնասվածքներ և այրվածքներ ստացավ նաև ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի,Արցախյան պատերազմի մասնակից`Վասիլի Օրդոյանը: Ճրդոյանի խոսքով՝  ինքը ոչ-մի ակտիվություն չի ցուցաբերել բախման ժամանակ,զուտ իր ներկայությունն […]

Առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով․ ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա զինված հարձակմանը հաջորդող օրվանից Երևանի Խորենացի փողոցի արգելափակված հատվածի անմիջական հարևանությամբ կազմակերպվել են տարաբնույթ հավաքներ, որոնք կրել են չիրազեկված բնույթ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 20-ի հավաքի ընթացքում մի խումբ անձինք ակնհայտ ագրեսիվ նախատրամադրվածությամբ, իրենց հետ նախապես բերված քարերով և այլ առարկաներով հարձակվել են ծառայություն իրականացնող ոստիկանների […]

Սա կուլմինացիայի պահն է.հոգեբան

«Մենք այսօր ունենք մի բան, որը ոչ թե սկիզբ առավ այլ սկսեց ակտիվանալ ապրիլյան պատերազմից հետո, և ինչ-որ մի պարպում այնուամենայնիվ պետք է տեղի ունենար: Սա կուլմինացիայի պահն է: Իհարկե՝ արտահայտման ձևն ընդունելի չէ, որովհետև բռնապետական կատագորիկ ձևերը ընդունելի չեն»,-այս մասին այսօր «Հենարան» մամուլի  ակումբում հրավիրված քննարկման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Ըստ հոգեբանի՝ մեր ռեսուրսը պետք […]

Սև ծովում Հայաստանի քաղաքացի է խեղդվել

Հուլիսի 26-ին, ժամը 10.46-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.41-ի սահմաններում դեռևս չբացահայտված հանգամանքներում Քոբուլեթի հանգստյան գոտում՝ Սև ծովում, ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի Արամ Աբրահամյանը (ծնված 1950 թ.): Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ծովից:

Տեր Գրիգորը սնունդ է բերել «Սասնա ծռեր»-ի համար

Այսօր՝ հուլիսի 26-ին  Խորենացի փողոց է եկել  տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը: Քահանան  փաթեթներով  հաց  է փոխանցել ցուցարարներին, որպեսզի վերջիններս այն հավաքված սննդի հետ փոխանցեն «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին: Տեր Գրիգորը ցուցարարների հետ միասին աղոթել է , ապա վերջիններիս խնդրանքով օրհնել սնունդը:  Սնունդը զինված խմբին չի փոխանցվել: Ցուցարարները սավանով ծածկել են արեւի տակ դրված սնունդն ու ջուրը:

Եղել է փոխհրաձգություն, կան վիրավորներ. Ոստիկանությունը մանրամասնում է/վիդեո/

ՀՀ ոստիկանությունը հաստատել է տեղեկատվությունը, ըստ որի ոստիկանների եւ «Սասնա ծռերի» անդամների միջեւ փոխհրաձգություն է եղել եւ կան վիրավորներ: Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է. «Հուլիսի 25-ի երեկոյանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել եւս երկու ավտոմեքենա։ Այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։ Ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է […]

‹‹Լիդեր չկա››

‹‹Ստեղծված իրավիճակն անհասկանալի է: Երոկոյան միտինգները, որ տեղի են ունենում, անկազմակերպ են․ ընդգծված լիդեր չկա: Ցանկալի է, որ խաղաղ ճանապարհով լուծվեն բոլոր խնդիրները››, – անդրադառնալով ‹‹Սասնա ծռեր›› խմբի իրականացրած գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադան: Վերջինս շեշտեց՝ ցավալի է, որ այս դեպքերի արդյունքում  հայաստանցու արյուն թափվեց: ‹‹Կյանքն այս աշխարհում ամենաթանկ բանն […]

Զինված խումբը շարունակում է գրաված պահել ՊՊԾ գնդի տարածքը.Խորենացի փողոցի լուսաբացը

Այսօր 9-րդ օրն է, որ  Երեւանի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության  ՊՊԾ գնդի տարածքը վերցվեց «Սասնա ծռեր» կոչվող զինված խմբավորման կողմից: Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Խմբի անդամները զենքերը վայր չեն դրել: Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, այս պահին փողոցի այդ հատվածում քիչ մարդ կա, նրանք արեւածագը դիմավորել են Խորենացի փողոցում։ Նշենք, որ երեկ՝  երեկոյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի