06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա կուլմինացիայի պահն է.հոգեբան

«Մենք այսօր ունենք մի բան, որը ոչ թե սկիզբ առավ այլ սկսեց ակտիվանալ ապրիլյան պատերազմից հետո, և ինչ-որ մի պարպում այնուամենայնիվ պետք է տեղի ունենար: Սա կուլմինացիայի պահն է: Իհարկե՝ արտահայտման ձևն ընդունելի չէ, որովհետև բռնապետական կատագորիկ ձևերը ընդունելի չեն»,-այս մասին այսօր «Հենարան» մամուլի  ակումբում հրավիրված քննարկման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Ըստ հոգեբանի՝ մեր ռեսուրսը պետք է գնահատենք ոչ թե իրար վրա կրակելով, այլ հարցերին խորքային լուծում տալով:

«Ժողովուրդը ոստիկանության դեմ մի փոքր թշնամաբար է տրամադրված: Իրականում այդ ոստիակնները նույն մեզ նման հայեր են, ովքեր ի պշատոնե իրենց պարտականություններն են կատարում:

Իսկ Խորենացի փողոցում ծավալվող իրադարձությունների մեծագույն խնդիրն այն է, որ այստեղ լիդեր չկա, և ժողովուրդը չի կարողանում լիդեր ընդտրել: Իսկ այն ստրուկտուրան, որը լիդերներ չունի, դատապարտված է վերացման: Ու թե շուտափույթ լիդերներ չգտնվեն, ապա այս ամենը կվերածվի շիլաշփոթի»,- ընդգծեց Մադաթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ