07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Ավելի շուտ Քուրն իր հունը կփոխի, քան Արցախը կլինի Ադրբեջանի կազմում. Շարմազանովը` Ասկերովին

Ավելի շուտ Քուրն իր հունը կփոխի ու կսկսի Սեւ ծով թափվել, քան Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում` որեւէ ստատուսով: Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆետ Ասկերովի, որը հայտարարել էր, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Հելսինկյան երեք սկզբունքների […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հուսով է, որ Ժիրայր Սեֆիլյանը Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ դիմել են Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությանը, հետաքրքրվելով, թե ինչ կարծիքի է Լեւոն Տեր-Պետրոսյանը ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման մասին։ Ստորեւ հրապարակում ենք Տեր-Պետրոսյանի պատասխանը. * * * Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջեւ, որպես կանոն, […]

Հայաստանում բռնի ուժով, պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու, զինված խումբը պետք է վայր դնի զենքը. Սերժ Սարգսյան

Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև իրականացվող միջոցառումների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության […]

Մենք պիտի հաշտ ու խաղաղ լինենք. Ջիվան Գասպարյանի կոչը

  ‹‹Այն իրադարձությունները, որ կատարվում են մեր երկրում, դրական չեն, իհարկե: Ամբողջ աշխարհն է խառնվել: Միայն մեր երկիրը չէ, որ այս վիճակում է: Բայց մենք պիտի հաշտ ու խաղաղ լինենք: Մի կայանք ունենք, էդ էլ ենք հարամում: Ես իմ կայանքն ապրել եմ, երիտասարդներն  են մեղք: Պիտի հաշտ լինենք, թե հարցեր էլ կան, կարելի է դրանք […]

Արդեն 6 օրն է ՊՊԾ գունդը գրաված է.ի՞նչ կա Խորենացի փողոցում

Արդեն 6-րդ օրն է , որ «Սասնա Ծռեր» խմբավորումը շարունակում է իրենց ենթակայության տակ պահել Էրեբունի համայնքում գտնվող ՊՊԾ գնդի տարածքը: Հիշեցնենք, որ պատանդի կարգավիճակում են գտնվում 4 ոստիկաններ, որոնց թվում են՝ Ոստիկանապետի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, բախումներ չեն գրանցվել, այս պահին […]

Դավադիր կրակոցներ Մովսես գյուղի վրա. ադրբեջանական զինուժը կրակ է բացել երեխաների ուղղությամբ

Երեկ ժամը 17-ն անց 10-ին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը։ Տեղեկությունը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց  սահմանային Մովսես գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը: Նշենք, որ  ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ, վիրավորներ, զոհեր չկան: «Աստված մեզ հետ է: Ոչ ոք […]

Դասական տարբերակով՝ սա ահաբեկչություն է. քաղաքագետ

«Իրադարձությունը շատ անբարենպաստ է քաղաքական կլիմայի համար, այն առումով,որ ներկա պահին արտաքին քաղաքական հարցերի մեջ գտնվող Հայաստանի համար խիստ անցակալի է ներքաղաքական այսպիսի շարժման վտանգները»,-Այսօր`հուլիսի 21-ին Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում`անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործունեյությանը, ասաց քաղաքագետ`Գարիկ Քեռյանը: «Ես մտածում եմ,որ եթե կոնկրետ մարդու ճակատագիրը պետք է բերի հանրապետության մեջ քաղաքական անհանգստության և բացասական գործընթացների,այստեղ արդեն […]

ՀՀԿ-ն բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելու է՝ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար /վիդեո/

‹‹Վերջին 5 օրերի ընթացքում Էրեբունի վարչական շրջանում տեղի են ունեցած դեպքերը մտահոգիչ են:  ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է:  Տեղի է ունեցել ողբերգություն: Մենք կորցրել ենք մեր երկրի պաշտպաններից մեկին: Այս պահին ուզում եմ ցավակցությունս հայտնել գնդապետ Վանոյանի ընտանիքին: Այսօր մեր խնդիրն է՝ բանակցությունների միջոցով հասնել խնդրի խաղաղ հանգուցալուծման: Մեր ուժային կառույցներն այսօր, երեկ և […]

Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

Հուլիսի 21-ին, ժամը 19.17-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.390 և արևելյան երկայնության 44.020: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 12 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է […]

Ի՞նչ հրատապ գործ ուներ ՀՀԿ տատին նախարարի հետ/վիդեո/

Այսօր`հուլիսի 21-ին ՀՀ կառավարության նիստից հետո`երբ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը շտապ քայլերով հեռանում էր  ՀՀԿ-ական տատիկը ձայնեց.« Կանգնիր նախարար՝ շտապ բան կա խոսելու»: Արծվիկ Մինասյանը սկզբում փորձեց հեռանալ, ապա զրուցեց ՀՀԿ տատի հետ: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված