16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ավելի շուտ Քուրն իր հունը կփոխի, քան Արցախը կլինի Ադրբեջանի կազմում. Շարմազանովը` Ասկերովին

Ավելի շուտ Քուրն իր հունը կփոխի ու կսկսի Սեւ ծով թափվել, քան Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում` որեւէ ստատուսով: Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆետ Ասկերովի, որը հայտարարել էր, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

«Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Հելսինկյան երեք սկզբունքների հիման վրա` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հանրապետության տարածքային ամբողջությունը եւ ուժի չկիրառումը: Հենց դա են պնդում միջազգային միջնորդներն ու հայկական կողմը: Լեռնային Ղարաբաղի ստատուսն Ադրբեջանը չի որոշում, այլ միջազգային հանրությունը` հաշվի առնելով ու հիմնվելով Արցախի ժողովրդի կամքի վրա, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Ի դեպ, այդ մասին նշում է ոչ միայն հայկական կողմը, այլեւ Մինսկի խմբի համանախագահները եւ համանախագահ երկրների ներկայացուցիչները»,- ասել է Շարմազանովը:

Նշենք, որ Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆետ Ասկերովը ավելի վաղ հայտարարել էր, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

«Ադրբեջանը թույլ չի տա արհեստականորեն հայկական երկրորդ պետություն ստեղծել իր տարածքում: Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է: Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր ինքնավարության ստատուս տալ` Ադրբեջանի կազմում: Դա մեր անփոփոխ դիրքորոշումն է»,- հայտարարել էր նա:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ