16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

Հուլիսի 21-ին, ժամը 19.17-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.390 և արևելյան երկայնության 44.020:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 12 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում, մասնավորապես Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի և Վանաձոր քաղաքներում, Բավրա և Սիզավետ գյուղերում 3-4 բալ ուժգնությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ