16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Դասական տարբերակով՝ սա ահաբեկչություն է. քաղաքագետ

«Իրադարձությունը շատ անբարենպաստ է քաղաքական կլիմայի համար, այն առումով,որ ներկա պահին արտաքին քաղաքական հարցերի մեջ գտնվող Հայաստանի համար խիստ անցակալի է ներքաղաքական այսպիսի շարժման վտանգները»,-Այսօր`հուլիսի 21-ին Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում`անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործունեյությանը, ասաց քաղաքագետ`Գարիկ Քեռյանը:

«Ես մտածում եմ,որ եթե կոնկրետ մարդու ճակատագիրը պետք է բերի հանրապետության մեջ քաղաքական անհանգստության և բացասական գործընթացների,այստեղ արդեն արժեզրկվում է այն գաղափարը,որ դրել են «Սասնա ծռեր» խմբի անդամները իրենց գործունեյության հիմքում»,-նկատեց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով՝ եթե ահաբեկչություն կոչվածը ընդունվի, որպես բռնի գործողություներ և  քաղաքական որոշումներ կորզելու,կամ պետական մարմինների որոշումների վրա ազդելու,իհարկե այս բանաձևով խմբի անդամների արածը կբնորոշվի որպես ահաբեկչություն:

«Սա շատ յուրահատուկ երևույթ է,որովհետև խմբի անդամները դիմել են ահաբեկչական գործողության բայց խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնք-որ ազատագրական պայքարի մասնակիցներ են`ոչ թե տեռորիստներ: Եթե մենք նայենք դասական տարբերակով`սա ահաբեկչություն է»:

Քաղաքագետը նկատում է, որ չպետք է մոռանալ Արցախի խնդրի մասին. «Սասնա ծռեր» խմբի անդամները չպետք է մտածեն մեկ-երկու անձի մասին այլ մի ամբողջ պետության: Փառք Աստծո` առայժմ Արցախի սահմանային հատվածում ակտիվություն չկա,բայց ես համոզված եմ,որ դրսում ուշադիր հետևում են հայաստանյան անցուդարցին,և եթե զգան,որ երկրում կա ներքին անկայունություն,ապա անպայման սահմանում կլինեն հատուկ գործողություններ»,-եզրահանգեց  քաղաքագետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ