26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը

Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնել 150 դրամ. Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։ «Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին էլ պետք է թանկանա»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ինքը վերապահում ունի այս հարցում, և հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։ […]

«Պետրոսի կնիկը ուղղակի պատվեր չի իջեցնի»

Գրականագետ Կարո Վարդանյանը ահազանգում է Րաֆֆին վտարվել է դպրոցից, մասնավորապես նշելով. «Րաֆֆին պետք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր հանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանա, ինչպես ժամանակին անհետացավ նրա ծավալուն արխիվը՝ Հայաստան ճանապարհվելիս»,-գրում է գրականագետ Կարո Վարդանյանը։ «Միևնույն է, մի օր դա իրագործվելու է, ու նորից ուշացած մարգարեություններ ենք անելու: Ավելի լավ է՝ հիմա […]

Փաշինյանը նոր լծակների է ձգտում

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով սահմանվում է, որ ԱԱԾ տնօրենին եւ տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ներկայումս գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ ԱԱԾ տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության […]

«Սեւ ուրբաթի սեւ գործը»

Բազմաթիվ քաղաքացիներ էին սպասում «սեւ ուրբաթին», որ զեղչերով գնումներ անեն։ Մինչդեռ Հայաստանում շատ տնտեսվարողների համար այն հարմար առիթ է սպառողներին մոլորեցնելու՝ դարակներում մնացած ապրանքները վաճառելու, «ակցիա» կամ «զեղչ» պիտակներով դրանք իրացնելու համար։ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց՝ արդեն բողոքներ են ստացել քաղաքացիներից։ Նրանցից մեկն ասել է, որ գնապիտակը պոկել […]

16 ամիս է՝ ԱԱԾ-ն դատարան չի ներկայացրել Հայաստան իմ մուտքի արգելքի պատճառները․ Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան 2022 թ․ հուլիսի 14-ին արգելվել է ՀՀ իշխանությունների կողմից, գրել է. «Հարգելի ընկերներ, ես կրկին Հայաստան մուտքի իմ արգելքի տակ եմ։Ազգային անվտանգության ծառայության կայացրած որոշման դեմ իմ ներկայացրած հայցի նախնական դատական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։ Դատավորը տարակուսեց, որ 16 ամիս անց Ազգային […]

Ոստիկանները բերման ենթարկեցին

Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ճանապարհին վրան տեղադրել ցանկացող ակցիայի մասնակիցներին: Նշենք, որ «Զանգ» ՀԿ անդամները այսօր՝ նոյեմբերի 25-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի կենտրոնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ ՀԿ անդամ Միքայել Նահապետյանն իր ելույթում հայտնել է, որ ակցիայի նպատակը հարյուր հազարներին համոզելը չէ. «Մեր խնդիրը կրակ դառնալն է առաջիկա 4-5 օրերին մենք մեզ […]

Հայաստանում ամեն 4-րդ մարդը նրան համարում է դավաճան

2021-ի խորհրդարանական ընտրություններին «Քաղպայմանագիրն» ընտրողներին ներկայացավ նախընտրական ծրագրով, որտեղ առանձին բաժնով ներկայացրել էր արցախյան հիմնախնդիրը եւ նշել իրենց անելիքներն առաջիկա 5 տարիների ընթացքում։ Գրել էին, որ Արցախը կարեւոր դեր պետք է ունենա նաեւ տարածաշրջանային կայուն միջավայրի ձեւավորման եւ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման ծրագիրը կյանքի կոչելու համար, եւ ոչ մի ծրագիր չի կարող իրականացվել «Արցախի անվտանգային եւ […]

Կրակոցներ Փարաքարում. կա տուժած

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքում՝ Երևանյան խճուղում, կրակոցներ են հնչել և կա վիրավոր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի