23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեւանում 31-ամյա կինը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր եւ 11-ամյա որդու նկատմամբ, տեսանյութը գումարի, թմրանյութի դիմաց ուղարկել տարբեր օգտատերերի

Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, ապա այդ տվյալներն իրացնելով պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Մ․-ն այս տարվա հունիսի 23-ին, 24-ին և 25-ին Երևանում գտնվող իր տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, այդ թվում սեռական հարաբերության նմանակել, սեռական կարիքներն է բավարարել, որոնք կատարել են հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով։

Ոստիկանները պարզել են նաև, որ բացի այդ, նշված գործողությունները տեսանկարահանվել և ուղարկել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարբեր օգտատերերի՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպատակով։

Այս ամենի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնում երեխաների հորից հաղորոդում է ընդունվել, իսկ ոստիկանները հայտնաբերել են Արփինե Մ․-ն, կասկածանքով ձերբակալել, ապա կազմված նյութերով նրան նարկայացրել են Մալաթիայի քննչական բաժին։

Արփինե Մ․-ն տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ