30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

103 հազար դոլարի ցախավել` Երևանին

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը թվով 100 հազար ցախավել է գնել «ԼՈՒԻԶԱ ԲԵԴԱԽՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ» ԱՁ-ից, որի ընդհանուր արժեքը կազմում է 39 մլն 950 հազար ՀՀ դրամ կամ շուրջ 103 հազար ԱՄՆ դոլար:

Պայմանագրում նշված է, որ ցախավելի մեկ միավորի գինը 399.5 ՀՀ դրամ է:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների քանակը 2019 թվականի դրությամբ եղել է 635: Դեռևս ամիսներ առաջ, Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները, ավագանու նիստերի ժամանակ բարձրաձայնում էին, որ ամեն ամիս, ԵԱՍՄ հիմնարկը, ձեռք է բերում 60 հազար ցախավել:

Հիշեցնենք, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը Սաշա Կատվալյանն է, ով Սուրեն Պապիկյանի կուրսեցին է և մտերիմ հարաբերություններ ունի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ