30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրթության ոլորտը քանդվում է հիմնահատակ. փորձագետ

Կրթության հանդեպ ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը նման է նրան, որ կարեւորվում է միայն ձեւը, որ շատ սիրուն երևա, իսկ բովանդակության հետ գործ չունենք։ Սրա մասին է խոսում կառավարության այն ծրագիրը, ըստ որի՝ պետք է վերանորոգվեն դպրոցները, իսկ բովանդակության մասին դրանք ոչինչ չեն ասում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն՝ ընդգծելով, որ իրականում բովանդակությունն է որոշում կրթության որակի ավելի քան 90 տոկոսը, իսկ ձևը՝ ավելի պակաս, քան 10 տոկոսը։

«Սա երևում է նաև ամռանը կազմակերպված ընդունելության քննությունների արդյունքերով, երբ պարզ դարձավ, որ ԲՈՒՀ ընդունվել ցանկացոլ դպրոցն ավարտող լավագույն աշակերտներից 5-ից 1-ը բացասական գնահատական է ստանում հայոց լեզվից, իսկ 4-ից 1-ը՝ մաթեմատիկայից», – նշեց փորձագետը։

Սա, ըստ նրա, վկայում է այն մասին, որ կրթության որակը վերջին տարիներին էապես գահավիժել է, ինչը շարունակվում է մինչև այսօր։ Սրա մասին է խոսում նաև այն փաստը, որ ուսանողների թիվը պակասել է 12 տոկոսով, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմինը՝ 15 տոկոսով։

«Այսինքն, այսօրվա կառավարությունը իր կրթության ոլորտը օգտագործում է իր թեզերը առաջ տանելու համար, բայց կրթության ոլորտը քանդվում է հիմնահատակ և կրթության ոլորտը անընդհատ անկում է ապրում», – արձանագրեց Ատոմ Մխիթարյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր դպրոցներ այցելության ընթացքում արած հայտարությանը, որ վերաբերում է հայրենասիրությունն ու պաթոսը տարանջատելուն՝ նա ընդգծեց, որ ստացվում է Փաշինյանի դեպքում հայրենասիրությունը հենց պաթոս է։ «Մինչդեռ հայրենասիրության համար անհրաժեշտ է ճանաչել հայրենիքը, բայց, ցավոք, այսօրվա կառավարիչը Հայաստանը չի ճանաչում, թույլ է աշխարհագրությունից ու նույիսկ չի պատկերացնում Հայաստանի աշխարհագրությունը, դա ակնհայտ է նրա խոսքից։ Ստացվում է՝ սովորել է այն, ինչ տեսել է, իսկ նա քիչ բան է տեսել, քանի որ ուսանողական տարիներից դասի չի գանցել ու դուրս է մնացել համալսարանից ու այդ պատճառով էլ բարձրագույն կրթություն չունի մինչ օրս», – նկատեց Ատոմ Մխիթարյանն ու ավելացրեց. «նրա դեպքում հայրենասիրությունը զուտ խոսքերի մակարդակով է, արդյոք հայրենասիրություն է, երբ մեկի ուղեղում առաջացած գաղափարով փոխվում է ամբողջ կրթական համակարգը, և «Հայոց պատմություն» առարկան դառնում է «Հայաստանի պատմություն»։ Սա աբսուրդ չէ՞»։

Մարդիկ, որոնք փորձում են դաստիարակել հայրենասիրություն, տարրական կոմպետենտություն չունեն դա անելու դասագրքերի միջոցով, ու այս տարի մեր երեխաները գնալու են դպրոց և 13 անուն դասագիրք ուղղակի չեն ունենալու, եթե այդ դասագրքերը չկան, ուսուցիչները ինչպե՞ս վարվեն, ինչպե՞ս սովորեն աշակերտները այդ առարկաները։ «Հայրենասիրության մի դրսևորումն էլ այն է, որ ամեն բան ժամանակին ու ճշգրիտ արվի ու դասագիրքը ժամանակին դրվի աշակերտի սեղանին։ Այսինքն, մենք ունենք մի իրավիճակ, որ աշակերտը գնալու է դպրոց և ոչինչ չի սովորելու այդ 13 առարկաներից», – նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Փաշինյանը պնդմանը` թե պետության առաքելությանը՝ քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելն է, ու երեխաներին պետք է սովորեցնել լավ ապրել ու դա պետք է խնդիր դարձնել՝ նա նշեց, որ այդ արժեհամակարգը մուտք է գործում դպրոց, բայց, տարբեր ուսուցիչների կարծիքով, այստեղ հակասություն է առաջանում այն գաղափարների և այն արժեհամակարգի միջև, որոնք դավանում են այսօրվա ուսուցիչները և այն արժեհամակարգի միջև, որ այսօրվա կառավարությունը ուզում է դաստիարակի դպրոցականների շրջաններում։ «Մեծ վիհ է առաջանում այդ 2 թևերի միջև, որովհետև մարդիկ դաստիարակվել են մի միջավայրում ու նրանց պարտադրում են ուրիշ գաղափարներ ու արժեհամակարգ դաստիարակել նոր սերնդի մոտ։

Ի՞նչ է նշանակում լավ ապրել, արդյոք չի նշանակում ունենալ շատ փող, իսկ շատ փող ունենալու համար ունենալ թալանելու հմտություններ, ոչ թե կրթություն։ Եթե մենք կրթական ցենզը չենք բարձրացնում երեխաների, ուսանողների, դասախոսների մոտ, բայց խորհուրդ ենք տալիս լավ ապրել, ապա նշանակում է, այո, մի սովորեք , լավ ապրելու համար կարող եք օգտագործել ամեն ինչ, բացի կրթությունից, ըստ էության՝ սա է քարոզվում»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ