27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Գերմանիայի որոշումը պատվեր է, որը քաղաքական ենթատեքստ ունի. Ալիեւի անդրադարձը

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս է կազմակերպվել: Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի` Ալիևի ու Յըլդըրըմի ասուլիսի հիմնական թեման եղել է երեկ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ադրբեջանի նախագահն, անդրադառնալով բանաձևի ընդունմանն, ասել է. «Գերմանիայի որոշումը պատվեր է, որը […]

Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում մայիսի 31-ին աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հանդիպմանը քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները, քննարկվել են հուլիսյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ հանուն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շուտափույթ առաջխաղացման:  

Կրկին անկանոն կրակոցներ են արձանագրվել

Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ: ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները:

Սա Ղարաբաղի հարց չէ. Սամվել Բաբայան /վիդեո/

Civilnet-ի տեսանյութում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը վերլուծում է ապրիլյան պատերազմը, թույլ տրված սխալները և նշում, թե ինչ քայլեր են հարկավոր  ադրբեջանական հետագա ագրեսիան զսպելու համար:

Պաշտոնական Բաքուն բացում է փակագծերը

Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը հայտարարել է, որ ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների դադարեցնելու հարցում լուրջ դերակատարում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է INTERFAX.RU-ն: Նա նաեւ նշել է, թե կրակի դադարեցման մասին կոչերով այդ օրերին Հայաստանին ու Ադրբեջանին դիմում էին միջազգային տարբեր կազմակերպություններ: «Միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ […]

Արցախի ԱԳՆ-ն հակադարձում է

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն իբրև թե օգտագործվում են ռազմական նպատակներով, չի համապատասխանում իրականությանը և հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների և կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը: Կրոնական հուշարձանները ռազմական նպատակներով օգտագործելու հարուստ փորձ ունեցող Ադրբեջանը, որի մասին է վկայում […]

Ադրբեջանը օդանավակայանից արտաքսում է 8 տարեկան երեխային՝ հայկական ազգանունի պատճառով

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` նշելով․ «Ադրբեջանը պատրաստվում է Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից արտաքսել 8-ամյա տղային միայն նրա համար, որ երեխայի ազգանունը հայկական է: Երեխայի մորը և խորթ հորը, որոնց ազգանունները ռուսական են, թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան, սակայն առանց երեխայի»:

«Ստատուս-քվոն պետք է փոխվի». Ալիեւի ուղերձը

Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Ղարաբաղի հարցը խաղաղ կարգավորում ունենա։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Հանրապետության օրվա ազգային տոնախմբության ժամանակ, գրում է РИА Новости-ն։ «Մենք արդեն 20 տարուց ավելի է՝ սպասում ենք։ Միջնորդներն ասում են՝ սպասեք, խաղաղ կարգավորում գտեք։ Մենք էլ ենք դա ուզում, ո՞վ պատերազմ կցանկանա»,- հայտարարել է նա։ Միեւնույն ժամանակ, Ալիեւը նշել […]

Միջազգային մակարդակի միջոցառումներ նման երկրում անցկացնելը խայտառակություն է. Դավիթ Բաբայան

Միջազգային մակարդակի միջոցառումներ Ադրբեջանի նման երկրում անցկացնելը խայտառակություն է, որը թև է տալիս ագրեսորին: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այսպիսի քաղաքականությամբ միջազգային հանրությունը և մի շարք քաղաքակիրթ պետություններ թև են տալիս ագրեսորին: Մի պետություն, որտեղ փակվում է Ազատություն ռադիոկայանը, ԵԱՀԿ գրասենյակը, որտեղ մարդասպանին, ով կացնահարել […]

Հայրենիքը չի լինում «ամայի տարածք». Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանել է Վահրամ Բաղդասարյանին

Հարգելի Վահրամ Բաղդասարյան. Հայրենիքը չի լինում «ամայի տարածք», որովհետեւ այն քոնն է եւ հետ է բերվել արյան գնով: Այնպես որ Ձեզ խորհուրդ կտամ չմտնել մի «դաշտ», որը Ձերը չէ եւ որին, ցավոք, Դուք չեք տիրապետում եւ չեք էլ փորձել: Ձեր խոսքերը, որպես իշխող ֆրակցիայի ղեկավարի՝ անընդունելի են նույնիսկ Ձեր խմբակցության մեծամասնության համար, պարզապես ելնելով կուսակցական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված