26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Գործն ուզում են ուղարկեն դատարան, այնուհետև դատարանին ճնշեն այնքան, մինչև պարոն Քոչարյանին մեղավոր ճանաչի. Հայկ Ալումյան /տեսանյութ/

Երևան  քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ ՀԾՔ-ի կողմից ներկայացրած միջնորդության քննությունը։  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ նիստը կշարունակվի վաղն առավոտյան։ «Կարելի է ասել, որ այս նիստի ընթացքում մեր դատավարական հակառակորդները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, նրանք պնդում են, […]

Ժողովուրդը գնացել է հեղափոխության, որ ոչ թե կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր բացվեն. Ծառուկյան

Եթե ժողովուրդն այսօր գնացել է հեղափոխության, ոչ թե պետք է կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր լինեն, ներդրումներ լինեն, աշխատավարձի բարձրացում լինի, բանկի տոկոսների ցածրացում լինի, հարկերի նվազում լինի: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով պետական կառավարման համակարգում սպասվող շուրջ 10 հազար կրճատումներին: Նրա խոսքով, չի կարելի  դնել […]

Քաղաքապետը, որ կանաչապատեց, իմ տեղը լինի՝ խո՞տ ա ուտելու, եթե ազգը սոված ա

Երեւանի քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժվում են օպերայի հարակից տարածքի սրճարանները: Սրճարանների աշխատակիցները Նիկոլ Փաշինյանին նվիրված երգի տակ ակցիա իրականացրեցին`պահանջելով հեղափոխական վարչապետից եւ քաղաքապետից լսել քաղաքացիներին: «Ատմոսֆերա» սրճարանի աշխատակիցը, որ 8 տարի աշխատում է այստեղ, լրագրողների հետ զրույցում նշեց, թե սխալ է համարում քաղաքապետարանի պատճառաբանությունը`քանդել սրճարանները եւ կանաչապատել տարածքը:  «Եթե ազգը սոված ա, փող չկա, աշխատանք չկա, […]

«Անհասկացողը դու ես», «թափթփուկ».թեժ վեճ «Սասնա ծռերի» ու ՊՊԾ նախկին հրամանատարի միջեւ /տեսանյութ/

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը,որի ընթացքում  հարցաքննվեց ՊՊԾ գնդի այն ժամանակվա հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանը։ « Գնդի վրա հարձակման մասին տեղեկացել եմ  2016թ.–ի հուլիսի 17–ին լուսադեմին, որից հետո անմիջապես մեկնել  եմ այնտեղ։ Երբ մոտեցա գնդին, տեսա, որ ոստիկանական մեքենաներով փակած է, իմացա, որ զինված հարձակում է եղել եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված