22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մենք մեր սխալը կուղղենք: Սպաները պահանջում են պատժել փոխգնդապետին ծեծողներին /տեսանյութ/

Կառավարության առջև բողոքի ակցիա են իրականցնում ներկա ու նախկին սպաները՝ պահանջելով կառավարությունից պատժել սեպտեմբերի 18-ի գիշերը Եղեգնաձորում զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մեղավորներին: 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած […]

Սրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Ինչո՞ւ է պոլիոմելիտի կրկնակի պատվաստում հայտարարվում: /տեսանյութ/

«Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը և փորձագետ Ամալյա Պապյանը լրագրողներին ներկայացրել են Պոլիոմելիտի կրկնակի պատվաստումների մասին փաստեր, որոնք կասկած են առաջացրել մասնագետների մոտ: https://www.youtube.com/watch?v=Iq1sg_y5Hco https://www.youtube.com/watch?v=yBq9HcH5flU Մանրամասները՝ տեսանյութում: 

«Փաշինյանը քաղաքական ձերբակալությունների նոր ալիք է սկսելու». Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ – Պարոն Շարմազանով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունները քաղաքական գործընթաց են սկսել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն այս առնչությամբ հայտարարել է. «Չեմ ուզում, որ խոսքս սպառնալիք հնչի, եթե ես հիմա ասեմ՝ ինչ կլինի, եթե ինքը փորձի կառչած մնալ այդ աթոռին, դա կդառնա սպառնալիք։ Բայց ես հույս […]

Վիգենն առաջինն էր. նրա արյունը առաջինը թափվեց /տեսանյութ/

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել  1992թ. Մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր  ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից  ռմբակոծում էին ԼՂԻՄ -ի, հետագայում նաև՝  Լեռնային Ղարաբաղի հանրապետության  մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ազատամարտիկ Արագած Մկրտչյանը (Բոնդո)  հպարտությամբ է հիշում անսասան […]

Հանրապետականները ուխտագնացության են մեկնել Արդվի: Լրագրողները հարց ուղղեցին Սերժ Սարգսյանին /տեսանյութ/

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական կառույցների ներկայացուցիչների և ղեկավար կազմի ուղեկցությամբ մեկնել է Լոռու մարզ: Այս մասին հայտնում են Երրորդ նախագահի գրասենյակից: Որպես անկախության համար պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ՝ հանրապետականները Անկախության տոնի կապակցությամբ նախ այցելել են Վանաձորի զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների […]

Քանի՞ կիլո է նիհարել Նիկոլ Փաշինյանը. վարչապետն ու նախագահը Եռաբլուրում խոսում էին դիետաներից /տեսանյութ/

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել էին Եռաբլուրի պանթեոն՝ Անկախության տոնին հարգանքի տուրք մատուցելու: Նրանք ծաղիկ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին: Ըստ մամուլի՝ ուշագրավ է, որ լսելի էր, թե ինչ թեմայով են զրուցում վարչապետն ու Արմեն Սարգսյանը, երբ քայլում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի