27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Մենք այստեղ ենք ոչ թե կիրակի օրվա ձայների, այլ ապագայի համար. Ատոմ Էգոյան (տեսանյութ)

«Ես այս երկիրը շատ եմ սիրում, երկրի ոսկորները բավական խորն են և ուժեղ»,-այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կանադահայ կինոռեժիսոր, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնող խմբի անդամ Ատոմ Էգոյանը, ով Հայաստանում  է ԱԺ խորհրդարանական ընտրություններին որպես «քաղաքացի դիտորդ» մասնակցելու համար: «Մենք հին ու հպարտ ազգ ենք, բայց բավական ուժեղ, ժողովրդավարությունը մկանի պես է, և այն պետք է […]

Կլինենք առավելագույն քվե ստացածների մեջ․ «Հայկական վերածնունդը» համոզված է

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է կեղծ սոցոլոգիական հարցումներով հասարակությանը մոլորեցնելու և ապատաղեկացնելու փորձերը, որոնք ուղղորդվում են պատվիրատու կառույցների կողմից և լայնորեն տարածվում իշխանական լրատվամիջոցներում: «Հայկական վերածնունդը» հայտարարում է, որ ընտրություններից 1-2 օր առաջ նմանատիպ հարցումների հրապարակումը հակասում է քաղաքակիրթ երկրներում ընտրված լավագույն քաղաքակիրթ ընտրական ավանդույթներին: Միաժամանակ արձանագրում ենք, որ նույն կազմակերպությունների կողմից հաշված ամիսներ առաջ […]

Գնալով իմ համար ինքս իմ հայրենիքի մեջ ավելի շատ աքսորված եմ զգում. Էրիկ Նազարյան (տեսանյութ)

Ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը ծնվել է Հայաստան, 4 տարեկանից արդեն Հայաստանում չի ապրել: Նա ևս անկախ դիտորդ է լինելու ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին, ինչպես Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նժեց, որ ԱՄՆ-ում ապրելով բազմաթիվ անգամ է այցելել Հայաստան: «Գնալով իմ համար ինքս իմ հայրենիքի մեջ ավելի շատ աքսորված […]

Ղարաբաղի հիմնախնդիրը Ադրբեջանի ներքին հարցն է․ Ալիեւի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Ադրբեջանի ներքին հարցն է, եւ ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն չի կարող միջամտել դրան։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է РИА Новости-ն։ «Նախորդ տարի ապրիլյան դեպքերի ժամանակ հայկական կողմը դիմել էր տարբեր երկրներում միջազգային կազմակերպություններին, որպեսզի ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցվեն: Հետո նրանք նույնիսկ մեղադրել են նրանց, որ իրենց չեն օգնել: Այն […]

«Նախկինում եղած խնդիրները, ցավոք, պահպանվել են» /տեսանյութ/

Այսօր «Նախընտրական գործընթացների վերաբերյալ հայաստանյան և միջազգային քաղաքացիական հասարակական և դիտորդական կազմակերպությունների գնահատականը» թեմայով քննարկման ընթացքում  «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ասաց՝ նախընտրական քարոզչության ընթավքում նկատվել են վարչական ռեսուրսների չարաշահման դեպքերի վերաբերյալ մոնիթորինգ է անցկացվել: Պատկերը, ըստ Հոկտանյանի, առանձնապես չի փոխվել: «Նախկինում եղած խնդիրները, ցավոք, պահպանվել են, ինչպես օրինակ՝ դպրեցի տնօրենների ցուցակագրումների […]

Մենք այս պայքարում շահ չունենք. Սերժ Թանկյան (տեսանյութ)

 «Մենք որոշեցինք, որ ժամանակն է հղանալ այս նոր մոտեցումը, որ հայը, որ ապրում է սփյուռքում, ունենա իր կարողությունը մասնակցել այս ընտրական գործընթացներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը: Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է […]

Ավտոբուսային թիվ 13 երթուղու ուղեգծում ներառվել է նաև Սարի թաղը

Հարգելի համաքաղաքացիներ, Հաշվի առնելով մայրաքաղաքի Սարի թաղի ուղևորափոխադրման կազմակերպումը բարելավելու անհրաժեշտության մասին տարածքի բնակիչների խնդրանքը` Երևանի քաղաքապետարանը ավտոբուսային հ.13 երթուղու ուղեգիծը երկարացրել է մինչև Սարի թաղ, որի արդյունքում կապահովվի տվյալ տարածքից տրանսպորտային անմիջական հաղորդակցությունը դեպի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ: Երևանի քաղաքապետարան

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Մարտի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությանը մասնակցելու նպատակով։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման նպատակով […]

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբին կից կգործի տեղեկատվական կենտրոն

Ս.թ. ապրիլի 2-ին, ժ. 6:45 րոպեից մինչեւ ուշ գիշեր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբին կից Երզնկյան 75 հասցեում (“Ժառանգություն” կուսակցության գրասենյակ) կգործի տեղեկատվական կենտրոն, որը կհավաքագրի ընտրությունների ընթացքում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Կենրոնում կաշխատեն իրավաբաններ եւ արագ արձագանքման շրջիկ խմբեր: Ահազանգեր ունենալու դեպքում քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել Կենտրոն՝ հետեւյալ հեռախոսահամարներով. 010-27-16-00, 010-27-48-18 (քաղաքային), 077-27-48-18 (Վիվասել), […]

Ապրիլի 2-ին դուք որոշելու եք վաղվա Հայաստանը

ՀՀ վարչապետ, ՀՀԿ Նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի խոսքը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփման միջոցառմանը «Սիրելի´ ժողովուրդ, ողջունում եմ ձեզ: Այս մեկ ամսվա ընթացքում, շրջելով Հայաստանով, հանդիպելով, խոսելով մեր ժողովրդի հետ, ինքս ինձ համար վերահաստատել եմ մի պարզ ճշմարտություն. մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, մենք ունենք մեծ ներուժ՝ մեր երկիրը դարձնելու ֆանտաստիկ երկիր:  Չկա որևէ մի պատճառ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված