27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ոմանք մի քանի օր ախորժակ են պահում, որ Ամանորին լավ ուտեն. դիետոլոգ

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս ամանորին շատ չարաշահումներ չանել ուտելիքների, խմիճքի հետ կապված: «Եթե օգտագործեք հեղուկներ, շատ ու ծանր կերակուր, կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել, գոնե պետք է խուսափել քաղցր, գազավորված ըմպելիքներից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս նշեց, որ հատկապես այդ օրերին մի քանի կիլոգրամի ավելանալը հեղուկից է, պետք է հրաժարվել նաև աղից կերակուրները պատրաստելիս: Ի […]

Լավ կլինի, խորհրդարանում ընտրություններ կլինեն. Կնյազ Հասանով (տեսանյութ)

«Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփում է 2017 թվականը, ներկայացնում, թե ինչ հարցեր են ներկայացվել այս մեկ տարվա ընթացքում իրենց համայնքից, ու ինչ հարցեր են լուծվել: Մանրամասները՝ տեսանյութում:  

Թող որ Աստծո օրհնությունն ու խաղաղությունը լինեն մեզ հետ այս Նոր տարում

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը շնորհավորել է հետևորդների Ամանորը ինստագրամյան էջում․ «Թող որ Աստծո օրհնությունն ու խաղաղությունը լինեն մեզ հետ այս Նոր տարում, և թող Աստված մեզ պարգևի այն երջանկությունը, որին մենք արժանի ենք։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 4-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Ամանորի գիշերը վարկային կազմակերպությունից գողությունը բացահայտվել է. կա ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ամանորի գիշերը՝ 2018 թվականի լույս հունվարի 1-ի գիշերը, «Սեֆ Ինթերնեյշնլ»  ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը, գողոնի մի մասը հայտնաբերվել է, մասնաճյուղի կառավարիչը՝ ձերբակալվել։ 2018թ. հունվարի 1-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների […]

Ձմեռ պապ` ով է նա

Ձմեռ պապն Ամանորի կարեւորագույն խորհրդանիշն է, դրա ղեկավարը: Ձմեռ պապի մասին խոսելիս անմիջապես դրական էմոցիաներով ես լցվում, բարությամբ, դեմքիդ ժպիտ է գալիս: Նախկինում Ձմեռ պապիկին կարելի էր տեսնել միայն մակական ամանորյա հանդեսներին, սակայն հիմա անգամ կարելի է գնալ նրան հյուր, շփվել հետը: Ռուսական ձմեռ պապն ու ամերիկյան Սանտա Կլաուսը տարբեր կերպարներ են: Ռուսական Ձմեռ պապը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված