24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հանրահավաքին մասնակցում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Հանուն Հայաստան պետության ճակատի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում են նաև ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամները: Նախ նշվեց, որ այստեղ կան հացադուլավորներ, նստացույց անողներ, և իրենք բոլորը չեն ցանկանում, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: Պետրոս Մակեյանն ընդգծեց, որ մինչև ապրիլի 17 պիտի լինեն հրապարակում: Ապա ներկաները ողջունեց Ժիրայր Սեֆիլյանին և մյուս քաղբանտարկյալներին: Պետրոս […]

Երեւանում երկու երիտասարդների են դանակահարել.նրանք ծանր վիճակում են

Երևանում այսօր՝ ապրիլի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել 2 երիտասարդ։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հայտնել են, որ 23-ամյա Ռազմիկ Գ.-ն ու 22-ամյա Սեդրակ Մ.-ն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է […]

2017թ-ին Արցախում 3 մլրդ 800 մլն ՀՀ դրամ արժողությամբ բարեգործական 148 ծրագիր է իրականացվել

Անցած տարվա ընթացքում Արցախում 3 մլրդ 800 մլն ՀՀ դրամ արժողությամբ բարեգործական 148 ծրագիր է իրականացվել: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ ըստ ոլորտների բարեգործական որակված ծրագրերը ներառում են սոցիալական՝ 40,4 %, այդ թվում բնակարանային շինարարություն 12,7%, ճանապարհաշինություն՝ 32,9%, մշակույթ՝ […]

Արա Բաբլոյանն ընդունել է Քաթարի Պետության խորհրդարանի փոխնախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 9-ին ընդունել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Մուհամմադ ալ-Սուլեյթիին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխնախագահի այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների խորացմանը եւ ամրապնդմանը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել […]

Մեկնարկում է համահայաստանյան ծառատունկի մեկամսյակը

ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկա մեկ ամիսը հայտարարում է համահայաստանյան ծառատունկի ամիս: Նախարարությունից  հայտնում են, որ ՀՀ գրեթե բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ շուրջ 80 հա-ի վրա, իրականացվելու են անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ, որոնք կկատարվեն նաեւ ծառատնկման շաբաթօրյակների միջոցով: Մասնավորապես, բնապահպանության նախարարությունը ապրիլի 14-ին նախատեսում է  ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակներում նախատեսում է 35 հա տարածքում տնկել […]

Մենք հավատում ենք, որ կարող ենք օգնել Հայաստանին բարեփոխումներ իրականացնելու հարցում. Սվիտալսկի

«Բանակցություններն Ադրբեջանի հետ համաձայնագրի շուրջ ընթանում են: Այս փուլում չեմ կարող կանխատեսել, թե ինչ ընթացք կստանան այդ բանակցությունները: Հստակ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Միաժամանակ նա ընդգծեց, որ իրենք աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Այս […]

Դոլարն ու եվրոն թանկացել են

  ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 9-ին, կազմել է 480.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 589.85 դրամ (աճել է 1.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 677.66 դրամ (աճել է 4.00 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.09 դրամ […]

«Դրոյի գործով» ցմահ դատապարտվածին կրկին մերժել են

«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու վաղաժամկետ ազատման դիմումը մերժվել է վերաքննիչ դատարանի կողմից:   Դատարանն անփոփոխ է թողել  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի մերժվել է Արսեն Արծրունու պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելը, կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու բողոքը:    Նշենք, որ  Ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին […]

Այդ խելքդ պահիր քեզ. Էրդողանը՝ Մակրոնին

Ապրիլի 8-ին Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության՝ Վանում կայացած ժողովի ժամանակ կոշտ հայտարարություններ է արել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հասցեին։ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև լարվածություն է առաջացրել այն բանից հետո, երբ Մակրոնը պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել «Սիրիայի հյուսիսում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈՒ-SDG) և Անկարայի միջև: «Բոլոր […]

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ ապրիլի 9-ին, շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը եւ նա ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները, իսկ Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարել են: Նշենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի