03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Վանաձորում ցուցարարները փակել են Տիգրան Մեծ պողոտան

Վանաձորում մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում քաղաքի կենտրոնական Հայքի հրապարակում:Վանաձորցիները  փակել են Վանաձորի Տիգրան Մեծ պողոտան՝ Կենտրոնական Հայքի հրապարակ եկող ճանապարհը։ Խցանումներ են առաջացել։ Քաղաքացիական հագուստով մեծ թվով ոստիկաններ կան, որոնք սակայն չեն միջամտում:

Բողոքի երթին հիմնականում միացել են ուսանողներ ու աշակերտներ, որոնք դասադուլ են հայտարարել:

Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա եւ հավելել. «Արթնանում ենք շուտ։ 8:15 սկսվում է  Երեւանի արգելափակման գործընթացը։ Մարդիկ, Դավթաշենի, Հաղթանակի, Կիեւյանի մասին է, մեքենայով երթեւեկում են եւ կամուրջի վրա եւ կամուրջի վրա նրանց մեքենան փչանում է։ Նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են եւ ոտքով շարժվում են դեպի Ազգային ժողով։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մերձակայքում»։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ