Արգենտինայում չեղարկվել է Հայոց ցեղասանությունը ժխտող համաժողովը
Արգենտինայի Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարանները չեղարկել են «1915. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» խորագրով ժխտողական համաժողովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ Անկարայի համալսարանի հետ համագործակցությամբ ծրագրվող համաժողովը չեղարկվել է հայկական համայնքի ջանքերի շնորհիվ։ Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ՝ համաժողովի մասին հայտարարության տարածումից հետո հայկական համայնքի բոլոր երիտասարդական կազմակերպությունները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։ Նրանք ընդգծել են, […]





































