24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Աջակցություն ժամանակավոր կացարաններում բնակվող բազմազավակ ընտանիքներին և միայնակ տարեցներին

«Շիրակ կենտրոնը», ավարտելով անօթևան ընտանիքներին ձմռան վառելիքի տրամադրման ամենամյա բարեգործական ձեռնարկը, նախաձեռնում էԳյումրու վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ընտանիքներին և միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր ձեռնարկ, որիընթացքում նախատեսվում է դրամահավաքի միջոցով ձեռք բերված հիգիենիկ պարագաներ և սննդամթերք տրամադրել ժամանակավոր կացարաններումբնակվող անօթևան ընտանիքներին: «Շիրակ կենտրոնի» ամենօրյա դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաղուց շարքից դուրս եկած խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում, ինչպես նաև կիսախարխուլ շենք-շինություններում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկտարրական պայմաններից: Նրանցից շատերը գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը ևկենսաթոշակները, որը չի բավարարում անգամ ծախսված էներգիայի վճարման և սննդի համար: Կարիքի մեջ գտնվող հարյուրավոր ընտանիքներումթերսնվածությունը սովորական երևույթ է: Սոցիալապես ծանր պայմաններում բնակվող անօթևան ընտանիքների առօրյա հոգսերը փոքր-ինչ թեթևացնելուն է ուղղված մեր այս ձեռնարկը: Բարի կամքի տեր բոլոր մարդկանց և կազմակերպություններին կոչ ենք անում արձագանքել և այդ նպատակով կատարել իրենց նվիրատվություններըստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին. ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI,  REPUBLIC OF ARMENIA USA – 2472601614240020,  AMD – 2472601614240000,  EUR – 2472603273480000,

Ապրիլի 7. շնորհավորանքներ՝ քաղաքապետարան և վարչական շրջաններ այցելող կանանց ու աղջիկներին

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքերի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակ այցելող բոլոր կանանց ու աղջիկներին դիմավորել են Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով: Նախաձեռնությունը տոնական տրամադրություն է փոխանցել կին այցելուներին, ովքեր շնորհակալություն են հայտնել ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար:  

Սերժ Սարգսյանն ընդունել է Իվան Վոլինկինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար՝ ընդգծելով, որ դեսպան Վոլինկինի գլխավորությամբ դեսպանության ակտիվ գործունեությունը մի մասն է այն ծավալուն […]

Վրեժ լուծելու մասին երբեք մի մտածեք. Աստվածաշունչը զգուշացնում է

Քանի որ Աստված այնքան ողորմած եղավ մեր հանդեպ, աղաչում եմ, որ դուք ձեզ Աստծուն ընծայեք որպես նրան վերապահված կենդանի մի զոհ, որովհետև դա՛ է Աստծու ուզած հոգևոր պաշտամունքը: Միʹ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մարդ եղեք նորոգված մտքերով, որպեսզի իմանալով Աստծու կամքը, ձեր փորձառությամբ ընտրեք լավը, այսինքն՝ ինչ որ բարի է, ինչ որ […]

Ավանում եւ Առինջում գազանջատում է լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գամատակարարման ցանցում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 9-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00 դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Դուրյան, Սաֆարյան փողոցների, ինչպես նաեւ Առինջի Մհեր Մկրտչյան, Վահան Տերյան, Սամսոնի դաշտ փողոցների առանձնատների եւ հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների […]

Ապրիլի 9-ից Երևանում կգործարկվեն նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. – Երևան քաղաքի Ռոստովյան փողոց (թիվ 58 տան հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:  – Երևան քաղաքի Նոր […]

Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականներին եւ ռազմական տեսուչի տեղակալներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է իր հինգ խորհրդականներին: Նախագահի հրամանագրերով, զբաղեցրած պաշտոններից ազատվել են Միքայել Հարությունյանը, Հասմիկ Պողոսյանը, Վարդան Խաչատրյանը: Նախագահի գլխավոր ռազմական տեuչի տեղակալի պաշտոններից ազատվել են նաեւ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ու Գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբիելյանը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տևականորեն խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:  ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում 2018թ. մարտի 29-ին ստացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Վալկոյի հաղորդումն […]

Ապրիլի 7. հերթական անակնկալ ֆլեշ-մոբը՝ Երևանի մետրոպոլիտենում

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ ֆլեշ-մոբեր են կազմակերպվել ինչպես մայրաքաղաքի փոցողներում, այգիներում ու պուրակներում, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում: Գունագեղ միջոցառումների ականատես կանայք և աղջիկները ստացել են նաև ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ: Գեղեցիկ միջոցառումից անակնկալի եկած ուղևորներն ու մետրոպոլիտենի աշխատակիցները խոստովանել են, որ ավանդական դարձած այս նախաձեռնությունը դրական լիցքեր և բարձր տրամադրություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի