25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանրային ռադիոյով եթեր չտրամադրեցին Փաշինյանին. նրանք հեռացան

Սայաթ-Նովա փողոցում մեկնարկած երթի մասնակիցները երթուղուց շեղվեցին: Նրանք ՀՀԿ կուսակցության ինչ–որ ներկայացուցիչ նկատեցին, ում հետևից վազելով մտան Հանրային ռադիոյի շենք: 

Ցուցարարները ձեռքերը վեր պարզած բարձրանում են Հանրային ռադիոյի շենքի աստիճաններով: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոստիկանները փորձում են խոչընդոտել, նույնիսկ զենք են պահել իր վրա, բայց իրենք առաջ են շարժվում: 

Նիկոլ Փաշինյանը հորդորեց որևէ բանի ձեռք չտալ: Նկատելի է, որ դուռ է կոտրվել:

Հանրային ռադիոյի շենքի ներսում, ստուդիաներից մեկում Նիկոլ Փաշինյանը նախ խնդրեց, որ իրենց եթեր տրամադրեն, որը չստանալով,  լրագրողների ներկայությամբ հայտարարություն արեց:

Նա նախ ներողություն խնդրեց բոլոր այն քաղաքացիներից՝ լինեն ռադիոյի աշխատակից, թե ոստիկան, որոնց անհանգստություն են պատճառել: 

«Սա բաց ձեռքերի մարտավարության երկրորդ կարևոր նվաճումն է: Տեսաք, որ հարգելի ոստիկանը զենքը ձեռքին լիցքավորած պարզեց ինձ վրա, ես ոչ մի բառով չվիրավորեցի, ոչ մի վնասվածք չպատճառեցի, թթու խոսք չասացի, ասացի որ, եթե պետք է կրակես՝ սպանես, ուրեմն կրակի սպանի: Եվ մենք այստեղ ենք»,-ասաց նա:  

Քանի որ եթերացանցը չխաթարելու համար Հանրային ռադիոն պատրաստ չէր անմիջապես ուղիղ եթեր տրամադրել, Նիկոլ Փաշինյանն իր ուղերձը  ՀՀ քաղաքացիներին հղեց  Հանրային ռադիոյի ստուդիայում գտնվող ուղիղ եթեր ապահովող այլ լրատվամիջոցների միջոցով:

Մինչ այդ ցուցարարների ու աշխատակիցների միջև փոքրիկ ընդհարում եղավ շենքում հոսանքն անջատելու պատճառով: Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ, առաջարկեց հանգստանալ և ռադիոյի որևէ աշխատակցի նկատմամբ հորդոր չհնչեցնել:

Իր ուղերձը սկսելով` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ « Իմ քայլը» նախաձեռնությունը մուտք է գործել Հանրային ռադիո ՝ բողոքելով, որ Հանրային հեռուստատեսությունը և մյուսները ինֆորմացիոն բլոկադայի տակ են պահում իրենց:

Նա կոչ արեց այսօր 18:30-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում և տեր կանգնել իրենց պատկանող հաղթանակին: «Հանրային ռադիոյից» դուրս գալուց հետո Նիկոլ Փաշինյանն իրեն ուղեկցող քաղաքացիների հետ շարունակեց քայլերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ