29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չի կարելի տարանջատել ընդդիմությունը, այդ փուլն ապրել ենք. Քոքոբելյան

Հանրահավաքի մասնակիցների մոտ`Ֆրանսիայի հրապարակ է գնացել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ  Խաչատուր Քոքոբելյանը` իր կուսակիցների հետ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Քոքոբելյանը նշել է, որ իրենք իրենց զորակցությունն են հայտնում այս ողջ ընթացքում տեղի ունեցած գործողություններին:

«Ուզում եմ շեշտել, որ զորակցում ենք բառից բուն իմաստով խաղաղ, ժողովրդավար գործիքներով պայքարին` ընդդեմ այն ամենի, ինչն այսօր խոչընդոտ է ՀՀ-ի մարտահրավերները լուծելուն»,-ասել է նա և նշել, որ ոչ միայն իրենց, այլ ՀՀ քաղաքացիների աջակցությունը ևս, վստահ է, որ կլինի:

Քոքոբելյանի խոսքով՝ սա մեկ-երկու օրվա պայքար չի լինելու, երկարատև պայքար է լինելու և որևէ հուսախաբության խնդիր չի տեսնում:

«Կարծում եմ` շատերը կմիանան, չի կարելի տարանջատել ընդդիմությունը, այդ փուլն ապրել ենք, որևէ արդյունավետություն չի բերել, ընդդիմությունն առանձին-առանձին գործելու ներուժ չունի, պարտավոր է միասնական գործել»,-ասել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ