18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Այս քաղաքական միջոցառումները նրան վտանգ չեն սպառնում»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը գտնում է, որ ր ՀՀԿ ղեկավարը շախմատային բոլոր քայլերը կատարել է, հասել է վերջին քայլին՝ ապրիլի 17-ին վարչապետ դառնալուն, և չի ցանկանում՝ վարչապետ դառնալու գործողությունները բացասաբար ընկալվեն Արևմուտքի կողմից: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին: 

«Եթե նա ուժային գործողությունների դիմի, դա կարող է Արևմուտքում բացասական արձագանք գտնել։ Նա դրա կարիքը չունի, որովհետև այս քաղաքական միջոցառումները նրան վտանգ չեն սպառնում։ Եթե վտանգ չեն սպառնում, նա սառը հաշվարկով է մոտենում այդ ամենին, զգացմունքային քայլեր չի անում։ Դրա համար որևէ գործողություն այս պահին չի կատարվում։

Երբ հանրահավաքի մասնակիցները փորձեն ԱԺ շենքը փակել, այդ ժամանակ կարող է թեթև ուժ կիրառվել ԱԺ շենքը բացելու համար, և՝ ոչ ավելի։ Իհարկե, նրանք կարող են այնպես անել, որ ցուցարարներն անգամ շենքին մոտ չգնան։ Սերժ Սարգսյանը չի առաջնորդվում զգացմունքային պահերով, որ, եթե պատգամավորը համալսարան մտավ, ապա ինչ-որ ռեպրեսիա կիրառի, կամ՝ Հանրային ռադիոյի շենք մտնելու հետ կապված»,-հավելեց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ