24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր/ֆոտո/

Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի և Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: 

Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Բուքինգհեմյան պալատը

Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Բուքինգհեմյան պալատը։ Այդ մասին տեղեկացնում է  բրիտանական Reuters գործակալությունը:  Գործակալության տվյալներով՝  իրավապահները նման քայլի են դիմել, երբ թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կեցավայրի մոտակայքում հայտնաբերվել է կասկածելի բեռնատար մեքենա:  Նշվում է, որ մեքենայի վարորդը մոտ 30 տարեկան տղամարդ է, որին կանգնեցրել են հասարակական կարգը խախտելու համար: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ամենայն հավանականությամբ հունիսի 1-ին ծանուցումից հետո կսկսվի ԵՄ հետ համաձայնագրի կիրառումը

ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն է մեկնարկել խորհրդարանում: Քննարկվող հարցը «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին է: Հիմնական զեկուցող, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն ասաց, ր համաձայնագրի բանակցային գործընթացն ավարտին հասցվեց 2018 թվականի […]

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը հացադուլ է սկսել

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսել: Նրա նպատակը Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում իշխանության մնալը կանխարգելելն է: Արամ Հարությունյանը գտնում է, որ  ժողովուրդը դուրս կգա փողոց միայն ընդդիմադիր ուժերի միավորման դեպքում:  

Զոհրաբյանը հորդորեց բացակաների անունները տալ իրեն

ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն է մեկնարկել խորհրդարանում: Քննարկվող հարցը «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին է: Նախքան օրակարգին անցնելը Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հորդորեց փորձագետներին, որպեսզի ներկայացնենք, թե […]

Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է. Ր. Հովհաննիսյան

«Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է։ Սա նոր ընտրակարգ է՝ խորհրդարանի կողմից Հանրապետական կուսակցության կողմից, նշանակում չասեմ, բայց ընտրություն էր։ Սա համաժողովրդական ընտրություն չէր։ Սա լրիվ տարբեր էր նախորդ ընտրություններից։ Եվ հիմա մենք Արմեն Սարգսյանին ասում ենք՝ բարի գալուստ։ Իրեն վատը չպիտի մաղթենք», – այսօր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության […]

Իրենց բարի երթ եմ ցանկանում, քայլելն առողջություն է. Վ. Բաղդասարյան

«Մենք խորհրդարանական պետության շրջանակներում առաջին անգամ ընտրում ենք առաջին խորհրդարանական նախագահին և կիսանախագահականից սահուն անցում կատարեցինք պառլամենտական համակարգի: Մեր ապագա ծրագրերի հիմքն արդեն դրվել է, և պետք է սպասենք լավատեսությամբ»,-այսօր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա կարծում է՝ Արմեն Սարգսյանը փայլուն կիրականացնի իր գործը. «Նա ունի […]

Վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ-ում ուռուցքային հիվանդության մոտ 70% աճ ունենք․ ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան

Ապրիլի 9-12-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու են երկու գիտագործնական կոնֆերանսներ՝ «Քաղցկեղի ախտորոշման և բուժման ներկայիս չափանիշներ» և «Առողջապահական կիրառական հետազոտություններ և քաղցկեղի ռեգիստրներ» խորագրով, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Գերմանիայի և Ավստրիայի 11 պրոֆեսորներ: Կոնֆերանսները կազմակերպված են Գերմանիայի Մյունսթերի համալսարանական կլինիկայի և ԵՊԲՀ միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում: ԵՊԲՀ և Մյունսթերի […]

Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Матч ТВ»-ին (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից առաջ հարցազրույց է տվել «Матч ТВ» հեռուստաալիքին։ Լոնդոնում 29-ամյա ֆուտբոլիստի հետ զրուցել է ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը։

Երդմնակալության այս արարողությամբ վերահաստատում եք հայրենիքին եւ մեր ժողովրդին ծառայելու Ձեր ուխտը. Գարեգին Բ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին, որի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, ներկա էր նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Գարեգին Բ-ն իր պատգամը փոխանցեց ներկաներին, ապա միասնական Տերունական աղոթքից հետո «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին: Արարողության ընթացքում հնչած Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքում, մասնավորապես, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի