16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վահրամ Բաղդասարյանը կժպտա, կբացատրի և մուտք կգործի խորհրդարան

«Երբ կընտրվի կառավարության ղեկավարը, փոփոխություններն էլ կլինեն»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանը և ամբողջ կառավարությունն այսօր պաշտանակատար են և սահմանադարության լիազորության շրջանում իրականացնում են իրենց աշխատանքը:

Հարցին, թե բողոքի մասնակիցների նպատակը վաղը ԱԺ շենքի մուտքերն արգելափակելն է, ինչ մարտավարություն ունի իշխանությունը, թե ինչպես պետք է մուտք գործեն, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ինչպես բոլոր օրերին: «Մեր աշխատանքային ժամին պետք է գանք Աժ, մեր պատկան մարմիների խնդիրն է ապահովել մեր մուտքը»,-ասաց նա և նշեց, որ եթե ցուցարարաները հայտնվեն իրենց ճանապարհին, ինքը կժպտա, կբացատրի և մուտք կգործի:

«Իրենք են կոչ անում՝ բռնություն չլինի, խաղաղ երթ, խաղաղ ցույց, և ուստի ինչպես մենք, այնպես էլ մյուսները հանգիստ կմտնեն շենք»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ընդդիմության նպատակներին,  ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Իրենց նպատակն է, որ տեղի տանք, և իրենք իշխանության գանա ոչ սահմանադրական ճանապարհով»:

Իսկ թե բացառում է, որ ընդդիմադիրներին կհաջողվի կանխել Սերժ Սարգսյանի վարչապետության ընտրությունը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ բացառում է: «Ֆանտաստիկայի ժանրից է, բոլորը կներկայանան ԱԺ , քննարկումները կլինեն նորմալ բարիդրացիական մթնոլորոտւմ, համբերեք 24 ժամ և մնացածնի ականատեսն էլ կլինեք»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ