Ոչինչ հավերժ չէ․ Սերժ Սարգսյանը՝ վարչապետ լինելու մասին
Ռուսական «Իզվեստիա»-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր վարչապետությանը։ Բա ասել է, որ իր կուսակիցներն առաջադրել են իր թեկնածությունը եւ որ պատրաստ է ստանձնել վարչապետ լինելու պատասխանատվությունը, եթե իր թեկնածությունը հավանության արժանանա խորհրդարանում:
Միեւնույն ժամանակ նա ասել է, որ «Ոչինչ հավերժ չի լինում»։ «Պատրաստ եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանցմանը, որ կուտակել եմ տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում: Դա շատ կարեւոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որ կան թե հանրապետականների շրջանում, թե կուսակցությունից դուրս: Մեզ սպասում է մեծ եւ Հայաստանի համար օգտակար աշխատանք», հայտարարել է Սերժ Սարգսյանը։