Ոստիկանները խոշոր չափերով շորթման դեպք են բացահայտել․ խուզարկությամբ 2000 եվրո է հայտնաբերվել
Ապրիլի 3-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններիի հակազդման վարչության քրեական հետախույզները գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Սամվել Օզմանյանին։ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրող 37-ամյա Օզմանյանը կասկածվում էր մի կնոջից խոշոր չափերով շորթում կատարելու մեջ։ Ընթերակաների ներկայությամբ բերման ենթարկվածի մեքենան խուզարկվեց։ 2000 եվրո շորթած գումարն ամբողջությամբ հայտնաբերվել է։ […]





































