26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հույները փորձել են Էգեյան ծովի կղզիներից մեկի վրա Հունաստանի դրոշը բարձրացնել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո մեկնաբանել է այն միջադեպը, երբ ապրիլի 15-ի երեկոյան Հունաստանի 3 քաղաքացիներ Էգեյան ծովի ափին գտնվող ժայռերից մեկի վրա փորձել էին բարձրացնել իրենց երկրի դրոշը։

Այդ կղզին, որի անունը չի նշվում, գտնվում է  ծովափնյա Այդին նահանգի դիմաց։

Միջանկյալ նշենք, որ նշյալ փորձը կանխել 1 թուրքական առափնjա պահակախումբը։ Միջադեպը լրացուցիչ լարվածություն է առաջացրել առանց այդ էլ երկկողմ լարված հարաբերություններում։

«Հունաստանը մեր հարևանն է։ Երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար մենք Հունաստանի հետ միասին իրականացրել ենք քայլեր։ Մեր նախագահը 65 տարվա մեջ առաջին անգամ գնաց Աթենք, որը խորհրդանշական էր։ Այդ այցը օգտակար եղավ։ Երբ վերջերս հունական մի ինքնաթիռ կործանվեց մեր վարչապետը զանգահարեց Հունաստանի վարչապետին և ցավակցեց։  Հարևան ենք, լավ ու վատ օրերին պետք է միասին լինենք։  Վիճելի հարցեր կա՞ն, այո, կան։  Սակայն պետք է խուսափենք  տարակարծությունները թեժացնելուց։

Մենք միշտ ասում ենք, որ վտանգավոր քայլեր մի արեք, կարող է մեծ աղետ լինել։  Երեկ երեկոյան հունական դրոշ է բարձրացվել, սակայն  մեր ուժերը գնացին և կանխեցին։  Ի՞նչ կարիք կար նման բան անելու։  Չպետք է անել այնպիսի քայլեր, որոնք լարվածություն կառաջացնեն։   Այդ ամբոխավարությունից Հունաստանը օգուտ չի քաղի։  Պետք է ընտրենք երկկողմ հարաբերություններն ուժեղացնելու ճանապարհը»,-ասել է Չավուշօղլուն։

Աղբյուր՝ ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ