26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության […]

Նոր մանրամասներ զինծառայողի կյանք խլած ավտովթարից. ղեկին մահացած զինծառայողն է եղել

Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայողի կյանք խլած ավտովթարի դեպքով  քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ց: Ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից […]

Երբ և ինչպես էր Սեֆիլյանը գրավելու հեռուստաաշտարակը/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  16-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ մեղադրանքի ձևակերպումներից չի երևում, թե Սեֆիլյանը ինչ կոնկրետ գործողություններ […]

Ինքնասպանության փորձը կանխվել է

Մարտի 16-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի  և հոգեբանական խորհրդատվության գծով օպերատիվ խմբերը: Ոստիկանության աշխատակիցների բանակցության արդյունքում հաջողվել է կանխել 1976 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության […]

ՏՀԶԿ մոնիթորինգի խումբը Հայաստանում է

Մարտի 12-ից 16-ը Հայաստանում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խումբը, որն իրականացնում է ՏՀԶԿ 4-րդ փուլի գնահատում: Մասնավորապես, գնահատման են ենթարկվում հակակոռուպցիոն քաղաքականության, կոռուպցիայի քրեականացման, և կոռուպցիայի կանխարգելման գլուխները, դրանց պրակտիկ կիրառումը: Գնահատման շրջանակներում 11 փորձագետներից կազմված մոնիթորինգի խումբը զուգահեռ հանդիպումներ է ունենում մի շարք […]

Պատգամավորական փրփուր փարթի, լողավազան, գինարբուք Դուբայում. Իրավունք

ԱԺ հինգերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը սոցցանցում ուշագրավ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել Դուբայից:Խորհրդարանական աշխատանքից հետո Լ. Խաչատրյանը որոշել է իրեն մի լավ հանգիստ պարգեւել՝ լողավազան, գինար­բուք, անգամ մասնակցել է փրփուր փարթիի: Ի դեպ, Դուբայում նա հանդիպել է եւս մի նախկին պատգամավորի՝ Աժ ՀՀԿ խմբակցության հինգերորդ գումարման պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ում հետ […]

Լավրովը վայր է ընկել բեմի վրա /տեսանյութ/

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ցած է ընկել բեմի վրա։ Նա բեմ բարձրանալիս է եղել Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» խորագրով համաժողովի ժամանակ, սակայն սայթաքել է ու ընկել։ Լավրովը շատ արագ բարձրացել է և նստել իր տեղում: Համաժողովի ժամանակ իր ելույթը Լավրովը սկսել է ընկնելու մասին կատակով. «Տեսնու՞մ եք: Սայթաքեցի: Իհարկե, լավ է, որ սայթաքեցի […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մարմնավաճառներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով. Ժողովուրդ

Մարմնավաճառներին հաշվառելու մա­սին Շիրակի մարզի դատախազի հանձնարարականը իրականացվել է: Օրաթերթին հայտնի դարձավ որ այս պահի դրությամբ Շիրակի մարզում հաշվառված է 61 մարմնավաճառ: Հիշեցնենք՝ 2018 թվականի փետրվա­րի 7-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնել էր, որ մար­զում 2017 թվականին արձանագրվել է 5 քրեական գործ: Դրանք հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով այն է՝ կող­մից […]

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 12, 14, 16, 18, 20, 22, 24, 24/1, 24/2, 24/3, 26, 28, 28Ա, 30 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, թիվ 11 պոլիկլինիկան և հարակից հանրային բաժանորդները, Բաղրամյան պող. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի