12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Էջմիածնում բողոքի ակցիա է

Ժամը 18:00-ից Էջմիածնում մեկնարկել է բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:  Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների բողոքի ակցիայի ետևում կանգնած է Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է  Դոն Պիպո մականունով, սակայն վերջինս հերքել է այդ լուրը:  Քաղաքացիների հիմնական բողոքը ապրելու համար բավարար պայմաններ չլինելն է. «Հող ունեմ, ամեն ինչ ունեմ չեմ կարողանում […]

Ներքաղաքական տրանսֆորմացիա. ինչու՞ են հիմա հրաժարական պահանջում

Ի տարբերություն Հայաստանի, որտեղ եղել է քաղաքական ճգնաժամ,  Արցախում քաղաքական ճգնաժամ չի եղել եւ չկա: Արցախի ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով, Henaran.am –ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Դավիթ Բաբայանը երկրի ներքաղաքական զարգացումները մի քանի հարթության մեջ է դիտարկում եւ նշում՝ տեղի ունեցածը  ցույց տվեց, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է:  «Եվ հունիսի […]

ԱԱԾ հայտարարությունը

Հունիսի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարել էր խուզարկություններ, հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում երկու անձ՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն  ու «Երևան» հիմնադրամի տնօրենը, ձերբակալվել է: Երկու քաղաքացիների ձերբակալման մասին լուրը հաստատել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը. «Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր […]

Մեր երկիրը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ հայկական կողմը առաջին հերթին պետք է զբաղվի Նախիջևանի հարցով: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  Ըստ քաղաքագետի՝  Նախիջևանի հարցը լուծման երկու տարբերակ ունի:  «Առաջին լուծումը ռազմական է: Մեր երկիրը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի: Երկրորդը՝ Նախիջևանի իրավական թղթածրարի հստակեցնելը և միջազգային հարթակներում ներկայացնելն է»,-ասաց նա: Վերջինս […]

Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետեւից

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 22 քրեական գործ: Դրանցից 16 գործ վերաբերում է դպրոցների, 4 գործ՝ մանկապարտեզի տնօրեններին, 2 գործ՝ ԲՈՒՀ-ի […]

Զգուշացեք. խարդախության նոր ծուղակ /տեսանյութ/

Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության տարածած տեղեկատվության համաձայն` վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացվել արտերկրներ մեկնելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած և խարդախության զոհ դարձած անձանց կողմից: Ստացված տեղեկատվության համաձայն` վերոհիշյալ անձինք դիմել են արտերկրներում, մասնավորապես՝ Կանադայում, սովորելու կամ աշխատելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար, ինչի կապակցությամբ նրանցից գումարներ են պահանջել մի շարք վարչական բնույթի […]

Մանրէներ պանրի փոշու մեջ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից «Ստեպ Պրոգրես» ընկերության պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել է անհամապատասխանություն: Չոր անյուղ պանրի փոշուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանցում առկա են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ու ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) ցուցանիշներով: Ծառայությունը կասեցրել է «Ստեպ Պրոգրես» ՍՊԸ-ի արտադրական […]

ՄԽ համանախագահներն Արցախ չեն այցելի

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Արցախ այցելություն նախատեսված չէ: Henaran.am –ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի   մամլո խոսնակ Դավիթ Բաբայան: «Համանախագահների այցը տարածաշրջանային չէ , նրանք այցելել են ոչ թե տարածաշրջան, այլ Հայաստանի  մայրաքաղաք Երեւան, որպեսզի ծանոթանան Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նրանք չեն այցելի ոչ Ստեփանակերտ, ոչ Բաքու: Սա ընդունված պրակտիկա է, երբ իշխանությունները փոխվում են, […]

ՊՊԾ գնդի գործով ևս մեկը ազատ արձակվեց

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արթուր Սողոմոնյանն ազատ արձակվեց կալանքից: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստին պաշտպան Մուշեղ […]

Ադրբեջանը երկրի խորքից բերված ստորաբաժանումներ է տեղակայում սահմանին. Դավիթ Բաբայան

Պաշտոնական Ստեփանակերտը մտահոգ է սահմանին տիրող իրավիճակով,  մասնավորապես, հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի չդադարող կուտակումների փաստով: «Սույն թվականի ապրիլից Ադրբեջանը մի շարք ստորաբաժանումներ է տեղաբաշխել սահմանամերձ շրջաններում: Նրանց մշտական տեղակայման վայրը այդտեղ չի գտնվում, երկրի խորքերից են բերել: Վերջին մի քանի օրերին ինչ-որ տեղաշարժեր են», – Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ ասաց Արցախի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի