20 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լեոն տանջվում է և լացում . Մեսսիի մայր

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մայր Սելիա Կուչիտինին պատմել է, որ որդին ցավալի է ընդունում հանրության կողմից քննադատությունը:

«Մարդիկ սիրում են նրան, իսկ նա նույն ձևով է պատասխանում նրանց, և դա հիանալի է: Լեոն շատ է գնահատում դա: Նրա երազանքն է աշխարհի առաջնությունում հաղթելը:

Մեսսին ամենաշատն է ցանկանում դա, և մենք աջակցում ենք նրան:

Գրում են, որ Լեոն պատասխանատվություն չի զգում, սակայն դա այդպես չէ: Լավ կլիներ, եթե տեսնեինք նրան այնպես, ինչպես մենք ենք տեսնում: Նա տանջվում է և լացում, քանի որ քննադատությունը տխրեցնում է նրան»,- Կուչիտինիի խոսքը մեջբերում է El Trece-ն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ