14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Էջմիածնի քաղաքապետը հաշտության կոչ է անում

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր դեմ բողոքողներին հաշտության կոչ է անում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Գրիգորյանն ասաց, որ Էջմիածնում հաշտության նստարան կա, որտեղ սպասում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին, քաղաքապետի ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանին, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին, նրա եղբորորդի Ստեփան Աբգարյանին: «Իմ նպատակն է չսրել իրավիճակը: Ի՞նչ կտա մեզ, եթե […]

Ոստիկանությունը յուրացման նոր դեպք է բացահայտել

Ոստիկանությունը յուրացման նոր դեպք է բացահայտել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր- Հաճն քաղաքի Շասս-Սուխ-Դոն փողոցի 17 հասցեում գործող «Դարգ Տրանս» ՍՊԸ տնօրեն Կարեն Մ.-ն օգտագործելով նույն ՍՊԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման […]

Զորամասի հրամանատարը ձերբակալվել է կաշառքի գործով

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող N զորամասի հրամանատար փոխգնդապետ Գ.Ն-ն շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, նույն զորամասի տարածքում գործող «Զինառ ՓԲԸ-ի» խանութ-թեյարանի գործունեությանը չխոչընդոտելու համար Հ.Օ-ից, որպես կաշառք տարբեր ժամանակահատվածում պահանջել և ստացել է խոշոր չափի գումար: 2018թ-ի հունիսի 15-ին հերթական անգամ Հ.Օ-ն Գ.Ն-ին, կաշառք տալուց […]

Կրակոցներ մետրոյում

Հունիսի 15-ին` ժամը 14.30-ին, ոստիկանությունում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ գազ են թողել և մարդիկ խեղդվում են: Մեկնած Մետրոպոլիտենի պահպանության բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 14.25-ին, նշված կայարանի գետնանցումում Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ:  Վլադիսլավ Վ.-ն իր մոտ եղած […]

Մանե Թանդիլյանը կմնա՞. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարության երեկ­վա նիստին մասնակցում էր նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նա աշխատանքից ազատման դիմում էր գրել հունիսի 12-ին, որը, սա­կայն, վարչագետ Նիկոլ Փաշինյանը չի մակագրել: Հարցին՝ պատրաստվո՞ւմ է դիմումը հետ վերցնել, Մա­նե Թանդիյանը որեւէ պատասխան չի տվել: Ի դեպ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Թանդիլյանի հրաժարա­կանի դիմումին ընդհանրապես չի անդրադարձել, թեեւ […]

Ժամանակն է, որ մեր հումանիստ պատգամավորները մտածեն այս մասին. Առավոտ

Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելը եւ գործը լրացուցիչ քննության ուղարկելը խնդրի «չոր» իրավական լուծում էր, որն ուղղակիորեն կապված չէ հեղափոխության հետ: Նրա առնչությունը «Իգլայի» տեղափոխման ու եվրոյի «լվացման» հետ առաջին ատյանի դատարանը չի ապացուցել, մնացել են կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Բաբայանն, իհարկե, Մայր Թերեզան չէ, դաշտային հրամանատար է՝ համապատասխան կրթությամբ  եւ պետության […]

Վարչապետ Փաշինյանը մեկնել է Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նշեց, որ այցը մեկօրյա է: Արման Եղոյանն ասաց, որ օրակարագի վերաբերյալ տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ տեղից: Հիշեցնենք, որ վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Արցախ: Իսկ հունիսի 13-ին վարչապետն աշխատանքային այցով ՌԴ-ում էր:

Համեստ Աննա Հակոբյանին սրանք արագորեն «կփչացնեն». Հրապարակ

Փաշինյանի մոսկովյան այցը պատմական այց էր մեզ՝ ոչ իշխանական լրագրողներիս համար, քանզի առա­ջին անգամ մենք երկրի ղեկավա­րի հետ «թիվ մեկ բորտով» թռչելու հնարավորություն էինք ստացել արտերկիր՝ նրա այցը լուսաբանելու: եվ այս հանգամանքը քանիցս նրա մամուլի նորանշանակ խոսնակն ու իր թիմակիցները մտցրին մեր աչքն ու երեսով տվեցին՝ որպես լավություն. «Մենք ձեզ կառավարական ինքնաթի­ռով բերել ենք Մոսկվա, […]

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում

Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում է Էջմիածին քաղաքում:  Այս մասին հայտնել է  ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը: Հարցին, թե արդյոք ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, Սամսոն Գալստյանն ասաց.«Այս պահին Էջմիածին քաղաքում Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում և ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում»:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված