04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Դերասանուհին թաքցրել է հղիությունը դերի համար

Հայտնի դերասանուհին թաքցրել է հղիությունը հանուն Բոլիվուդում դերի։ Այշվարիայի պատմությունը որոշել է պատմել Մադհուրը։ Նրա խոսքերով՝ նկարահանումների ընթացքում իր գլխավոր դերասանուհին բացառիկ հնարքներ է արել և անհավանական թռիչքներ է իրականացրել։ Արդյունքում այս ամենը կարող էր անդրադառնալ նրա առողջության վրա։ Սակայն Այշվարիան բոլորից թաքցրել է իր հղիությունը։ Այդպիսով նա հարվածի տակ է դրել ոչ միայն իրեն, այլև ապագա երեխային։

«Իմ խիղճը մաքուր է, քանի որ ես ազնիվ էի իմ աշխատանքի նկատմամբ՝ անկախ հետևանքներից։ Ես ոչ մի դեպքում ոտնատակ չէի անի իմ երազանքների նախագիծը, որի համար ես տվել եմ իմ բոլոր ուժերը»,– ասել է Մադհուրը։

Մադհուրն ասել է, որ ֆիլմի ամբողջ անձնակազմը նորությունների ալիքից է իմացել, որ իրենց գլխավոր հերոսուհին չորս ամսական հղի է եղել։

Ֆիլմը ազդարարվել է Կաննում մայիսի 13-ին, իսկ նկարահանումները սկսվել են հունիսի 7-ին։ 24–օրյա ընդհատում է եղել։ Եվ եթե նրանք ամեն ինչ իմանային դերասանուհու վիճակի մասին, կարելի էր ամեն ինչ այնպես մշակել և այս ճգնաժամը հնարավոր կլիներ կանխարգելել։դերասանուհին թաքցրել է հղիությունը՝ Բոլիվուդում դերի համար

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ