Ինքնահորդոր ցիրկ
Մորդորի Վարչապետ Մատանիների տիրակալը, հետևելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի կենդանի եթերներին, առաջարկել է Հայաստանը վերանվանվել «Հորդոր», իսկ ՀՀ Վարչապետի պաշտոնը՝ «Պատանիների տիրակալ»…
…ՀՀ Վարչապետի գրասենյակը արձագանքել է Մորդորի Վարչապետի հրապարակային առաջարկին, հորդորելով մորդորին ներդրումներ կատարել Հայաստանում…
…Մորդորի տիրակալը, անսալով Հորդորի տիրակալի հորդորներին առաջարկել է ՀՀ կառավարության շենքի տանիքում տեղադրել Ամենախոս շուրթեր՝ Մինաս Մորդորի Ամենատես աչքի նմանությամբ…
…Ազգային անվտանգության ծառայությունը վաղը տեղեկացրել է, որ ԱԱԾ շենքը կվերանվանվի «Մինաս Հորդոր»…
…«Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը հորդորել է Մորդորի և Հորդորի տիրակալներին տեղի-անտեղի չչարաշահել մեծանուն արվեստագետի անունը…
© ինքնահորդոր ցիրկ