26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ և ինչպես էր Սեֆիլյանը գրավելու հեռուստաաշտարակը/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  16-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ մեղադրանքի ձևակերպումներից չի երևում, թե Սեֆիլյանը ինչ կոնկրետ գործողություններ է կատարել զանգվածային անկարգություններ հրահրելու համար. «Օրենքով հանցանք չէ վատ մտքերն ու տրամադրվածությունը: Հարկավոր է կոնկրետ ապացույցներով ցույց տալ, թե ինչ գործողություններ է կատարել Սեֆիլյանը»,-նշեց փաստաբանը:

Հայրապետյանը նկատեց, որ Սեֆիլյանի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են արտասահմանյան արտադրության երկաթյա ձողեր և մահակներ,որոնք Սեֆիլյանին են նվիրել տաս տարի առաջ: Նա նշեց, որ  մահակ պահելը օրենքով արգելված չէ, մանավանդ դրանք նախատեսված են պաշտպանվելու համար:

Հայրապետյանը ընդգծեց, որ մեղադրանքի հիմքում դրված են դեղին կասկաները, որոնք ձեռք են բերվել վեց տարի առաջ՝ Հիմնադիր խորհրդարանի կողմից: Այդ շինարարական կասկաները հիմնականում կրել են մտավորականները, ովքեր մասնակցել են Փակ շուկայի պահմանմանը միտված ակցիաներին:

Հայրապետյանի խոսքով՝ եթե Սեֆիլյանը պետք է զինված ապստամբություն աներ, ապա նրա ինչին էին պետք մահակները:

Փաստաբանը անդրադարձավ նաև այն մեղադրանքին, ըստ որի Սեֆիլյանը պատրաստվում էր գրավել Նուբարաշենի զորամասը և հեռուստաաշտարակը և ռազմավարական նշանակություն ունեցող այլ օբյեկտներ:

Փաստաբանը նշում է, որ այս մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ ևս չկան:

Արդեն հայտնել ենք, որ  մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է   11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ