Մարմնավաճառներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով. Ժողովուրդ
Մարմնավաճառներին հաշվառելու մասին Շիրակի մարզի դատախազի հանձնարարականը իրականացվել է: Օրաթերթին հայտնի դարձավ որ այս պահի դրությամբ Շիրակի մարզում հաշվառված է 61 մարմնավաճառ: Հիշեցնենք՝ 2018 թվականի փետրվարի 7-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնել էր, որ մարզում 2017 թվականին արձանագրվել է 5 քրեական գործ: Դրանք հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով այն է՝ կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը.
«Նշված քրեական գործերը բոլորն ուղարկվել են դատարան, որոնցից մի մասով արդեն ունենք մեղադրական դատավճիռներ, մյուս մասը գտնվում է դատաքննության փուլում: Իրականում պարզվել է, որ նույն մարմնավաճառներն իրենց, այսպես ասած, գործունեությունը ծավալել են մի շարք օբյեկտներում»,- նշված էր դատախազի գրության մեջ:
Արդյունքում Կարեն Գաբրիելյանը իրավիճակը կարգավորելու համար միջնորդագիր էր հասցեագրել պատկան մարմիններին՝նման մարմնավաճառներին հաշվառելու, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու ու տվյալ հաստատությունների գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ:
Ի դեպ, գործող քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս մարմնավաճառին ենթարկել քրեական պատասխանատվության: Արդյունքում Կարեն Գաբրիելյանը անձամբ զեկուցագիր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քննարկվի նաեւ մարմնավաճառներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ու մինչ ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկում են մարմնավաճառներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, «ժողովուրդ» օրաթերթը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում հանձնարարականը մարմնավաճառների հաշվառման մասով եւ կոնկրետ ինչ թվերի հետ գործ ունենք: Ի պատասխան՝ Շիրակի մարզի դատախազը հայտնեց. «Գրություն եմ հասցեագրել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, եւ միջոցներ են ձեռնարկվել նշված անձանց հաշվառելուն: Ովքեր անցել են քրեական գործերով կամ որոնց իետ կապված մենք ունենք հարուցված վարչական վարույթներ, բոլորը հաշվառվել են»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: