26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Պարտադրում են, ստիպում են, սպառնում են… վարչապետը ոտանավոր է գրել, բայց հարցին չի անդրադարձել /տեսանյութ/

Մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ են սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: Մարտի 18-ին նրանց միացել են ուսուցիչները՝ հայտարարելով անժամկետ գործադուլ: Իսկ նորնաշանակ տնօրենը դպրոց եկել է ոստիկանների ուղեկցությամբ և պատրաստվում է աուդիտ իրականացնել: Ուսուցիչները համարում են, […]

Այս ճանապարհից շեղումը, հավատացե՛ք, լավ տեղ չի տանելու

«Փորձագիտական-վերլուծական դաշտում մերթընդմերթ պտտվող «Հայաստանը չունի մշտական դաշնակիցներ և բարեկամներ, Հայաստանն ունի մշտական շահեր» միտքը չափազանց վտանգավոր է և որևէ կերպ չհիմնավորված: Իհարկե, առաջին հայացքից լավ է հնչում, գրավիչ է, ոգևորիչ է, բայց միայն առաջին հայացքից, ոչ ավել: Նախ, սա հայկական ասացվածք չէ, սա Վիտորիական դարաշրջանի Բրիտանիայի վարչապետ Փալմերսթոնի միտքն է, և այո` Մեծ Բրիտանիան […]

Իշխանությունը շարունակում է չհասկանալ, թե ինչու՞ է դժգոհում ժողովուրդը

Երկար տարիներ մեր իշխանությունների հիմնական խնդիրն այն է, որ չեն կարողանում հասկանալ թե ինչու՞ է ժողովուրդը դժգոհում իրենց որոշումներից և գործողություններից: Ընդ որում իշխանությունը համոզված է, որ իր այս կամ այն որոշումը ուղղակի բխում է ժողովրդի շահերից և հետապնդում է ազնիվ նպատակներ, ուստի հանրային դժգոհությունը իր համար դառնում է էլ ավելի անհասկանալի և անբնական: Իրականում […]

Բակո Սահակյանի խոսնակը մատնանշել է, թե Արցախի կարգավիճակի միակ փոփոխությունը ինչը կարող է լինել

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, և սա ամրագրված է Սահմանադրությամբ: Մենք ունենք մտքի և խղճի ազատություն, բայց մենք ունենք պետություն և ինքնիշխանություն: Մեր ժողովուրդն արդեն իր ազատ կամարտահայտությամբ, հանրաքվեի ժամանակ իր կամքն արտահայտել է և հետդարձ անցյալին չի կարող լինել: Արցախի Հանրապետության կարգավիճակի միակ փոփոխությունը կարող է լինել այն, որ Արցախը միանա […]

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը մեծ ներդրում է ունեցել թուրքերին և հայերին մերձեցնելու հարցում․ Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, ներկա գտնվելով Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հուղարկավորության արարողությանը, լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ պատրիարք Մութաֆյանը կարևոր ներդրում է ունեցել հայ և թուրք ժողովուրդներին «մերձեցնելու» հարցում։ Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը, Քալընը իր ցավակցությունն է հայտնել պոլսահայ համայնքին և նշել, որ իրենք կիսում […]

Գազից թունավորման 129 դեպք ՝ առաջին եռամսյակում

Այս  տարի բնական և շմոլ գազից գրանցվել է թունավորման 129 դեպք, որից 84-ը շմոլ գազից է։  Զոհվել է 5 քաղաքացի։ ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի,տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի  ավագ հրահանգիչ փ/ծ կապիտան Տաթև Ալիխանյանը տեղեկացնում է, որ 2017- 2019 թվականներին շմոլ և բնական գազից թունավորումները ունեցան նվազման միտում։ 2017 թվականին բնական և շմոլ […]

Արցախի վրա կախված է աբխազականացման վտանգը. Սեֆիլյան

Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու մասին որոշումը պետք է վերապահել նախագահական ընտրություններից հետո ձեւավորվելիք Արցախի նոր իշխանություններին։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը: Նա վստահ է, որ Հայաստանի հետ միավորվելու գաղափարը արցախցիների «սրտով» է, իսկ իրավական ճանապարհները, Սեֆիլյանի խոսքով, բազմաթիվ են. «Կարող է լինել հանրաքվեի […]

Բանկերի շրջանում թիվ 1 ներդրողն Ամերիաբանկն է

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի ./ԱՌԿԱ/. 2019թ.–ի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանկային ոլորտը պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը հանրապետությունում։   Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի բանկային համակարգն արդեն վաղուց կարևոր դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում, իսկ վերջին տարիներին դրա նշանակությունը սկսեց էապես աճել։  Վերջին 10 տարում տնտեսության մեջ ֆինանսական միջնորդության ցուցանիշներից մեկը` […]

Հանգիստ նստիր տեղդ

Աբովյան համայնքի ավագանին հանդես է եկել մարզպետի տեսակետները դատապարտող հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ս/թ մարտի 15-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում իրեն իրավունք է վերապահել գնահատականներ հնչեցնել Աբովյան համայնքի ավագանու գործունեության վերաբերյալ։ Ընդունելով մարզպետի հրավերը՝ ունեցել ենք կառուցողական, ողջունելի, ինչպես նաև ընկերական հանդիպում, ի շահ և բարորություն Աբովյան համայնքի և […]

Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս և հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի