28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախի վրա կախված է աբխազականացման վտանգը. Սեֆիլյան

Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու մասին որոշումը պետք է վերապահել նախագահական ընտրություններից հետո ձեւավորվելիք Արցախի նոր իշխանություններին։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը:

Նա վստահ է, որ Հայաստանի հետ միավորվելու գաղափարը արցախցիների «սրտով» է, իսկ իրավական ճանապարհները, Սեֆիլյանի խոսքով, բազմաթիվ են. «Կարող է լինել հանրաքվեի միջոցով, կարող է լինել հանրապետական ընտրություններին մասնակցելու միջոցով»։

Սեֆիլյանը կարծում է՝ պետք է այս հարցում շտապել. «Բոլորս նկատում ենք վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, տեսնում ենք`ինչպիսի վտանգ է կախված մեր երկրի, հատկապես Արցախի վրա: Արցախի վրա կախված է աբխազականացման վտանգը, օր առաջ այդ վտանգը պետք է կանխարգելենք: Մենք հուսով ենք, որ այս գործընթացին օժանդակելու են նաեւ երեւանյան գործող իշխանությունները»։

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր»-ն Արցախում ստորագրահավաք է նախաձեռնել, որով արցախցիները հնարավորություն կստանան մասնակցել ՀՀ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ