24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

«Թուրք երիտասարդը ավտոմատով խփեց ստամոքսիս …»/տեսանյութ/

«Բերդաձորից հեռացա, երբ նոր էի ամուսնացել: Հետո երբ սկսեց արցախյան շարժումը՝ հայրենասիրական մղումներով հետ եկանք գյուղ: Մի տարի հետո գյուղը բռնազավթվեց՝ ադրբեջանցիների հետ ռուսական ՕՄՕՆ-ի ուժերն էին: Այդ օրը բոլորս տանն էինք…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց բերդաձորցի Անժելա Սարկիսյանը: «Ամուսնուս տարան Լաչին, ինձ էլ ծեծեցին թուրքերը՝ ոսկի տուր ասեցին: Թուրք երիտասարդը ավտոմատով ուժեղ խփեց ստամոքսիս: […]

Ովքեր և ինչպես ազատագրեցին Բերդաձորը /տեսանյութ/

Սակայն 1991-ին, ԽՍՀՄ  ՆԳՆ զորքերի աջակցությամբ, ադրբեջանցիներին հաջողվեց հայաթափել Շուշի վարչական շրջանի, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Ադրբեջանցիները պատանդ վերցրին գյուղի տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին բռնի ուժով ստիպեցին տեղափոխվել Հայաստան: 1992 թվականի մայիսի 17-ին գերությունից ազատված Գագիկ Շաքարյանը «Բերդաձոր» ջոկատով և էլի մի քանի ջոկատներ կարողացան ազատագրել  Բերդաձորը: Ամեն բան ճիշտ հաշվարկված էր ու բերդաձորցիները հաղթեցին: Բերդաձորում երեկ՝ […]

Մատաղ քեզ հայ զինվոր. արցախցի փոքրիկները հուզեցին/տեսանյութ/

Արցախ աշխարհի Բերդաձոր գյուղը շուրջ մեկ տարի բռնազավթված էր, ադրբեջանցիները հասցրել էին արդեն բնակություն հաստատել հայերի օջախներում: Ցավը շատ էր, բայց հուսահատություն չկար, կար պայքար: 1992 թվականի մայիսի 17-ին Բերդաձորը ազատագրվեց: Գյուղի դպրոցի աշակերտները Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ պաշտում են իրենց գյուղը: 9 տարեկան Հայասերը ուզում է հայտնի կարատեիստ դառնալ.«Որ ջարդեմ թուրքի գլուխը»,-ասաց: […]

Լեգենդար բռնցքամարտիկի փակագծերը. ինչո՞ւ է լռում/տեսանյութ/

Հայտնի բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը լրատվամիջոցներից նեղացած է: Աշխարհի նախկին չեմպիոնը պատրաստ է մարզել երեխաներին ու անվճար, սակայն ծնողները գերադասում են վճարովի մարզումները: «Վայ հորս արև, գիտեք ինչքան բան եմ կիսատ թողել՝ օլիմպիական խաղերը ու շատ բաներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբկոխյանը: Հարցին՝  ի՞նչն է պատճառը, որ բռնցքամարտիկը նեղացել է, արձագանքեց.«Իմ փակագծերը իմ մեջ […]

Հրամանատարը չկա. ընկերները Եռաբլուրում էին /տեսանյութ/

«Յուրան հոգեպես ուժեղ, բայց բարի ու համեստ էր… դպրոցական տարիներց ընկերներ ենք եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, այսօր՝ մայիսի 12-ին Եռաբլուր ռազմական պանթեոնում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Եղիազարյանը: Նշենք, որ այսօր լրացավ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ ախագահ Յուրի Միքայելյանի մահվան 40 օրը:  Եղիազարյանը անգամ խոսելիս մեծ ցավ էր ապրում: Նա նշեց, […]

14-ամյա Նարեկը սուր լեյկոզով է տառապում, նրան անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նարեկ Մարտոյանը ծնվել է 2002թ․նոյեմբերի 22-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, հայրը մահացած է և տղան գտնվում է իր պապի՝ Ժոռա Մարտոյանի խնամակալության տակ։ Սովորում է 9-րդ դասարանում։ 2016 թվականի մայիսին երեխայի մոտ թուլություն, գունատություն և ոտքերի ցավ է նկատվել,պապը նրան անմիջապես բժշկի է տարել, որից հետո էլ պարզվել է, որ երեխան տառապում է Սուր լիմֆոբլաստային […]

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են հոր ու որդու կախված դիերը

Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 24 շենքի 1-ին բնակարանի բնակիչները՝ հայր և որդի, տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետև […]

Ազգային հերոսի մոր ձեռքով. Զովունիում բոլորը հուզվեցին /տեսանյութ/

Կոտայքի մարզի Զովունի գյուղում այսօր՝ մայիսի 9-ին  բացվեց ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված խաչքար: «Թո՛ղ, այս խաչքարը խաղաղություն բերի ողջ աշխարհին, պատերազմ թող չլինի, թող ոչ մի զինվորի արյուն չթափվի և ոչ մի մայր արցունք չթափի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զովունի համայնքի ղեկավար Վրույր Սիմոնյանը: Զովունիի մշակույթի տան պարի խմբի սաները Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հուշաքարի […]

Պերմյակովին կհանձնեն Ռուսաստանին

2015 թ-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանդի ենթարկելու համար ՀՀ-ում ցմահ դատապարտված Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը իր պատիժը կշարունակի կրել ՌԴ տարածքում…Այդ մասին РИА Новости-ին հաղորդել է Դոնի Ռոստովում տեղակայված Հյուսիս-կովկասյան շրջանային զինվորական դատարանի ներկայացուցիչը… Մինչ այդ,այդ նույն դատարանը ճանաչել էր ՀՀ-ում Պերմյակովի նկատմամբ ընդունված դատավճիռը… ՀՀ պատկան մարմիները […]

Շիրազը երկու երեխա ունի. մանրամասներ ականի վրա պայթած զինծառայողի մասին

«Շիրազը երկու երեխա ունի, ուսանողներ են արդեն` տղա և աղջիկ: Ընտանիքի միակ կերակրողն է: Ամբողջ գյուղով ցավ ենք ապրում, քանի որ մարդը անդամահատվում է, հենց հիմա վիրահատում են…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: Բաղմանյանը նշեց, որ չորաթանցիները ոչ մի բանից չեն վախենում և միշտ ուժեղ են: «Ոչ մի բան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված