26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

LIFE NEWS …

Թոմ Կրուզը չի նշել 50-ամյակը ապահարզանի պատճառով /վիդեո/

Այսօր լրացավ  հոլիվուդյան ամենահայտնի աստղերից մեկի` Թոմ Կրուզի 50-ամյակը: Հոբելյարը ծննդյան տոնն անց է կացրել Իռլանդիայում`  նոր ֆիլիմի նկարահանման հրապարակում: Որեւէ տոնակատարություն դերասանը չի կազմակերպել: Պատճառն իր  3-րդ կնոջից` Քեթի Հոլմսից բաժանվելն է: Քեթին կեսդարյա տարդերաձի առթիվ ամուսնուն ապահարզան նվիրեց, իսկ իրեն, ինչպես միշտ, ամենից շատ հուզում է իրենց 6-ամյա դստեր` Սուրիի երջանկությունը: Թոմ Կրուզն […]

Քարդաշյանը հղի է

Լուրեր են տարածվել, ըստ որոնց հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը հղի է: Ըստ “hollywoodlife.com” կայքի` նման լուրի պատճառ է դարձել միայն այն, որ “BET” մրցանակաբաշխության ժամանակ նա հրաժարվել է մեկ բաժակ շամպայնից: Քանի որ Քիմի եւ երգիչ Քեյնի Ուեսթի հարաբերությունները զարգանում են բավականին արագ, զարմանալի չի լինի, եթե հայուհին իսկապես հղի լինի: Հիշեցնենք, որ վերջերս Քիմը […]

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

Մոր արգանդում մահացած համարվող երեխան սկսել է շնչել վիրաբուժական միջամտությունից հետո: Երեխայի 21-ամյա մոր` Ալեքս Ջոնսի խոսքով` հղիության 6-րդ ամսում` հերթական ստուգման ժամանակ, բժիշկները հայտնել էին իրեն, որ երեխայի սիրտը չի բաբախում, եւ պտուղը մահացել է մի քանի շաբաթ առաջ: Բժիշկները համոզել են Ալեքսին վիրահատվել, որպեսզի հաջողվի երեխային փրկել: Բրիտանական  “Prince Charles Hospital” հիվանդանոցի բժիշկները […]

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Որոշ վիտամիններ կարող են ավելացնել լիբիդոն եւ սեռական կյանքի որակը: Ինտիմ կյանքի համար ամենաօգտակար վիտամիններն են C-ն, Е-ն, А վիտամինների կոմպլեքսը եւ վիտամին Б-ն: Վիտամին Е-ն անհրաժեշտ է արյունատար համակարգի գործողությունների կարգավորման համար: Արյան ճիշտ շրջանառությունը նորմալ սեռական ցանկության գրավականն է: Վիտամին Е-ի բնական աղբյուրներ են ընկույզը, մանգոն, կիվին, բույսերի սերմերը, լոլիկը եւ ցանկացած բուսայուղ: […]

Շաբաթվա արդյունքները. աստղերը շարունակում են հաջողություններ գրանցել /ֆոտո/

Աստղերի կյանքը միշտ հարուստ է իրադարձություններով: Նրանք գրեթե չեն հասցնում ձանձրանալ, քանի որ միշտ գտնվում են ուշադրության կենտրոնում: Սակայն բոլորի բախտը չի բերում հավասարաչափ: Շատերին ոչ միայն հաճելի անակնկալներ են սպասվում, այլ նաեւ անհաջողություններ: Այս շաբաթ դա չի վերաբերում Բեյոնսեին, ում հաջողվեց հարթել հարաբերությունները  Քիմ Քարդաշյանի հետ: Բեյոնսեի ամուսին Ջեյ Զին ընթրիք է կազմակերպել նրանց […]

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

Բոլորովին վերջերս Մադոննան մտահոգ էր այն առիթով, որ իր 15-ամյա դուստր Լուրդեսը չի ցանկանում նմանվել իրեն եւ ընդհանրապես չգիտի` ինչ է ցանկանում: Սակայն երգչուհու “MDNA” շրջագայության ընթացքում մայրիկի ելույթի ժամանակ ետնաբեմում արված լուսանկարը կհամոզի նրան հակառակում, քանի որ դուստրն արդեն փորձում է մոր բեմական կերպարը: Լուրդեսը լուսանկարվել է Մադոննայի հայտնի  սրածայր կորսետով` անպարկեշտ կեցվածքով: Անհայտ […]

Եվս մեկ հոլիվուդյան հուզիչ սիրավեպ ավարտվեց

Հոլիվուդյան եւս մի զույգ է հոգնել համատեղ կյանքից: Հայտնի դերասաններ Թոմ Կրուզը եւ Քեթի Հոլմսը որոշել են բաժանվել: Քեթիի փաստաբանն արդեն հաստատել է լուրը` նշելով, որ դա դերասանների “ընտանեկան հարցն է”: Ամուսինների համատեղ կարողությունը գնահատվում է 275 մլն դոլար: Կրուզը եւ Հոլմսը մեկ երեխա ունեն` 5-ամյա Սուրին: 2011-ի դեկտեմբերին նա ճանաչվել է ամենաազդեցիկը հայտնի մարդկանց […]

Շան հարսանիքը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում /ֆոտո/

Կենդանիների իրավունքների հայտնի պաշտպան Վենդի Դայմոնդը զբաղվում է իր սիրելի շնիկի հարսանիքի պատրաստությամբ, որը կլինի կենդանու համար կազմակերպված ամենաթանկ հարսանքիը պատմության մեջ: Այն որպես ռեկորդ կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Հուլիսի 12-ին նախատեսված արարողության համար Վենդին կներդնի 200 հազար դոլար: Այդ գումարի մեջ է մտնում դիզայներական զգեստը 4 ոտքանի հարսնացուի համար, նվագախմբի ելույթը, շքեղ ճաշկերույթ զանազան […]

2 տարեկան երեխային ազատել են իր քաշը գերազանցող ուռուցքից

Մեխիկոյի բժշկական կենտրոնի բժիշկները վիրահատել են մանկահասակ երեխայի` ազատելով նրան գոյացությունից, որը գերազանցել է հիվանդի քաշը: Հիսուս Դոմինգես անունով 2 տարեկան տղային, ում քաշը վիրահատության պահին կազմել է 12 կգ, ազատել են 15 կգ-անոց բարորակ ուռուցքից: Վիրահատությունը, որն իրականացրել են երկրի լավագույն մանկական վիրաբույժները, ընթացել է 10 ժամ: Սա առաջին դեպքն է եղել Մեքսիկայում, երբ […]

Ադելն սպասում է իր առաջնեկին

Երգչուհի Ադելը, ով 2012-ին դարձավ “Գրեմմի” մրցանակաբաշխության խորհրդանիշը` միանգամից մի քանի պարգեւի արժանանալով, իր պաշտոնական կայքում երկրպագուների հետ կիսվել է երջանիկ լուրով: 24-ամյա երգչուհին եւ նրա ընկեր Սայմոն Կոնեսկին ծնողներ կդառնան: “Ես եւ Սայմոնը երեխայի ենք սպասում եւ շատ երջանիկ ենք, սակայն խնդրում ենք ձեզ հարգել մեր անձնական կյանքը: Ընդմիշտ ձեր` Ադել“,-իր արվեստի երկրպագուներին է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի