Շաբաթվա արդյունքները. աստղերը շարունակում են հաջողություններ գրանցել /ֆոտո/
Աստղերի կյանքը միշտ հարուստ է իրադարձություններով: Նրանք գրեթե չեն հասցնում ձանձրանալ, քանի որ միշտ գտնվում են ուշադրության կենտրոնում: Սակայն բոլորի բախտը չի բերում հավասարաչափ: Շատերին ոչ միայն հաճելի անակնկալներ են սպասվում, այլ նաեւ անհաջողություններ:
Այս շաբաթ դա չի վերաբերում Բեյոնսեին, ում հաջողվեց հարթել հարաբերությունները Քիմ Քարդաշյանի հետ: Բեյոնսեի ամուսին Ջեյ Զին ընթրիք է կազմակերպել նրանց համար, որպեսզի կանայք վերջապես ընկերանան եւ մոռանան անհիմն հակասությունները:
Քեթի Փերին որոշել է բացել սեփական ձայնագրման ստուդիան` դրանով իսկ ավելի ազդեցիկ դառնալ երաժշտական ինդուստրիայում: Ուրախանալու առիթ ունի նաեւ Մըրայա Քերին, քանի որ երկար ընդմիջումից հետո նա կրկին վերադառնում է աշխատանքի: Քերին ստիպված էր բեմը թողնել ժամանակավորապես, քանի որ 2011-ի ապրիլին նա երկվորյակներ լույս աշխարհ բերեց եւ որոշել էր իր ժամանակը տրամադրել ընտանիքին:
Սակայն բոլորից ուրախը հավանաբար Շակիրան է, ով սպասում է իր առաջնեկին: Երեխայի հայրը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն է:
Անհաջող էր շաբաթը հեռուստահաղորդավար Դանա Բորիսովայի համար, ում փեսացուն լքել է հենց այն պահին, երբ նրան հիվանդանոց են տեղափոխել: Ոչ պակաս տխրություն էր սպասում ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին: Նրան չեն ներառել ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում, որը կխաղա կայանալիք Օլիմպիադային: Տխուր լուրն իսկապես վշտացրել է ֆուտբոլիստին: